Հասանլու Թեփե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասանլու Թեփե

Հասանլու Թեփե կամ Հասսանլու Թեփեհ (պարսկերեն՝ تپه حسنلو), հնագույն քաղաքի հնագիտական վայր[1], որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, Ուրմիա լճից հարավ ընկած հատվածում։ Նրա ոչնչացման իրադարձությունը՝ մ․թ․ա․ 9-րդ դարի վերջին, ըստ էության, ժամանակի ընթացքում սառեցրել է քաղաքի մի շերտը՝ հետազոտողներին տրամադրելով լավ պահպանված շինություններ, հնագիտական իրեր, ինչպես նաև զոհերի և հարձակման ենթարկած թշնամական զինվորների կմախքների մնացորդներ։

Հասանլու Թեփեն հանդիսանում է Գադար գետի հովտի ամենամեծ տեղամասը, և գերիշխող դիրք ունի Սուլդուզ անունով հայտնի փոքր հարթավայրում։ Տեղանքը բաղկացած է 25 մետր բարձրությամբ կենտրոնական «միջնաբերդ» բլուրից, հսկայական ամրություններով և սալահատակ փողոցներով, շրջապատված ցածրադիր արտաքին քաղաքով, շրջակա հարթավայրից 8 մետր բարձրության վրա։ Ամբողջ տեղանքը, որը նախկինում շատ ավելի մեծ էր, տեղի գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների պատճառով փոքրացել է, այժմ ունի մոտ 600 մետր լայնություն, իսկ միջնաբերդի տրամագիծը մոտ 200 մետր է[1]։

Տեղանքը բավականին շարունակական բնակեցված է եղել մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից մինչև մ․թ․ 3-րդ դարը։ Այն հայտնի է իր Ոսկե գավաթով[2]։ 2018 թվականի հունիսից Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը պահանջում է, որպեսզի ամբողջ հնագիտական վայրը հռչակվի ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ[3]։

Անվանումը և ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրն անվանվել է մոտակա Հասանլու (պարսկերեն՝ حسنلو) գյուղի պատվին։ Թեփե (պարսկերեն՝ تپه) պարսկերեն բառ է, որը նշանակում է թելլ կամ բլուր[4], այն փոխառված է Օրխոնական թյուրքերենի töpü (հին թյուրք.՝ 𐱅𐰇𐰯𐰇‎ ) բառից[5][6]։

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրականների կողմից կատարված արտոնագրված առևտրային պեղումներից հետո տեղանքն առաջին անգամ պեղվել է Աուրել Սթեյնի կողմից 1936 թվականին[7]։ Հասանլուի տեղանքը պեղվել է 10 անգամ՝ 1956-1974 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Փենսիլվանիայի համալսարանի հնագիտության և մարդաբանության թանգարանի և Մետրոպոլիտեն թանգարանի կողմից[8][9]։ Նախագիծը ղեկավարվել է Ռոբերտ Դայսոնի կողմից և այսօր այն մերձավորարևելյան ավելի հաջողակ հնագետների համար համարվում է կարևոր ուսումնական հարթակ[10][11]։

Հասանլուի ոսկե գավաթը

Ի սկզբանե, Ուշնուե-Սուլդուզ հովտի պեղումներով մտադրված էին ուսումնասիրելու շրջանի բնակեցման շերտավորված մակարդակների շարքը՝ նպատակ ունենալով վերակառուցել տարածաշրջանի մշակութային պատմությունը՝ նորքարեդարյան ժամանակներից մինչև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Պարսկաստանի նվաճումը, որը սկսվում է մ․թ․ա․ 334 թվականից, այսպիսով, յուրաքանչյուր եզրակացություն հիմնվում է բացառապես հենց տարածաշրջանի իրեղեն ապացույցների վրա՝ անկախ հարակից շրջանների լեզվական և գրական ապացույցներից[12]։ 1958 թվականին հայտնի Ոսկե գավաթ-ի հայտնաբերումը Հասանլուում հանգեցրեց նրան, որ նախագիծն այս հնավայրում իր ուշադրությունը տեղափոխեց երկաթի դարի մակարդակ, թեև տարածաշրջանի մի քանի այլ վայրեր նույնպես պեղվեցին՝ ծրագրի ավելի լայն նպատակներին համահունչ մնալու համար։ Այս մյուս պեղումները կատարվել են Դենխա Թեփե, Դալմա Թեփե, Հաջի Փիրուզ Թեփե, Աղրաբ Թեփե, Պիսդելի և Սեհ Գիրդան հնավայրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Cambridge History of Iran (ed. by W.B. Fischer, Ilya Gershevitch, Ehsan Yarshster). Cambridge University Press, 1993. 0-521-20091-1. Pages 57–58, 138.
  2. [1] The Hasanlu Golden Bowl. Thirty Years Later, Expedition, vol. 31, no. 203, pp. 87–106, 1989
  3. «Millennia-old Hasanlu under restoration, landscaping project»։ Tehran Times։ Aug 15, 2018։ Վերցված է May 20, 2020 
  4. «معنی تپه | لغت‌نامه دهخدا»։ www.vajehyab.com 
  5. «Tepe»։ Nişanyan Sözlük 
  6. Clauson Gerard (1972)։ «Töpü»։ An Etymological Dictionary of pre-thirteenth-century Turkishn։ Oxford: Clarendon Press։ էջ 436 
  7. [2] Aurel Stein, Old Routes of Western Iran. London: Macmillan, pp. 390–404, 1940
  8. Mary M. Voigt, Hasanlu I: Hajji Firuz Tepe, Iran—The Neolithic Settlement, Monograph 50, University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology, 1983, 0-934718-49-0
  9. Michael D. Danti, Hasanlu II: The Ilkhanid Heartland: Hasanlu Tepe (Iran) Period I, Monograph 120, University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology, 2004, 1-931707-66-9
  10. Oscar White Muscarella, Hasanlu 1964, The Metropolitan Museum of Art Bulletin New Series, vol. 25, no. 3, pp. 121–135, 1966
  11. Oscar White Muscarella, The Excavation of Hasanlu: An Archaeological Evaluation, Bulletin of the American Schools of Oriental Research, no. 342, pp. 69–94, 2006
  12. Dyson, Robert H (1989). "Rediscovering Hasanlu"; Expedition, Vol. 31, Nos. 2–3, pp. 3–11. (see external link, below)