Հանս Պեգելման
Հանս Պեգելման էստ․՝ Hans Pöögelmann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1875[1] |
Ծննդավայր | Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 27, 1938[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, տնտեսագետ, լուսանկարիչ, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Էստոնիայի կոմունիստական կուսակցություն |
Հանս Գուստավի Պեգելման (էստ․՝ Hans Pöögelmann, գրական կեղծանուն՝ Հ. Ռոոսկայա (էստ․՝ H. Rooskaja), դեկտեմբերի 30, 1875[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ), էստոնացի ու խորհրդային քաղաքական գործիչ, հեղափոխական, հրատարակիչ, բանաստեղծ ու թարգմանիչ։ Եղել է Էստոնիայի կոմունիստական կուսակցության առաջնորդներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է գյուղացու ընտանիքում՝ Այդենհոֆ (գերմ.՝ Aidenhof, էստ․՝ Aidu, այժմ ` Այդու) գյուղում։ 1888 թվականին ավարտել է դպրոցը Պայտսուում, 1895 թվականին` Էստոնիայի՝ Կաառլի (էստ․՝ Kaarlimõisa) անվան Ալեքսանդրովյան ուսումնարանը։ 1892-1896 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Վիտսյառվեում (էստ․՝ Vitsjärve)։ Հետագայում աշխատել է փոստատանը։
1899-1901 թվականներին աշխատել է «Փոստիմես» (էստ․՝ «Postimees») թերթի խմբագրատանը, իսկ 1901-1903 թվականներին եղել է «Տեատյա» (էստ․՝ «Teataja») թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։
1902-1905 թվականներին սովորել է Գերմանական կայսրությունում՝ Լայպցիգի կոմերցիոն ինստիտուտում, որտեղ ծանոթացել է մարքսիզմի ուսմունքին։ 1905 թվականին դարձել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ։ Նույն տարվա աշնանը Ռևելում (այժմ՝ Տալլին) մասնակցել է հեղափոխական գործողությունների, որից հետո ստիպված էր թաքնվել, ապա՝ փախչել արտասահման։
1909 թվականին ձերբակալվել է ու աքսորվել Նառիմսկ, որտեղից 1911 թվականին փախել է ԱՄՆ։ Մինչ Էստոնիա վերադառնալը՝ 1917 թվականը, Նյու-Յորքում աշխատել է էստոնացի սոցիալ-դեմոկրատների «Ուուս Իլմ» (էստ․՝ «Uus Ilm» — «Նոր աշխարհ») թերթում։
Հայրենիք վերադառնալուց հետո եղել է բոլշևիկյան «Կիյռ» (էստ․՝ «Kiir» — «Շող») թերթի խմբագրական կոլեգիայի անդամ, ինչպես նաև «Տեելինե» (էստ․՝ «Tööline» — «Բանվոր»), «Մաատամեես» (էստ․՝ «Maatamees» — «Անհող») թերթերի խմբագիր։
Խմբագրել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող էստոներեն «Օռաս» (էստ․՝ «Oras», 1923-1927) ամսագիրը, «Կոմմունիսմի Տեել» (էստ․՝ «Kommunismi Teel» — «Կոմունիզմի ճանապարհին», 1924-1936) թերթը և այլն։
Գնդակահարվել է 1938 թվականի հունվարի 27-ին։ Դատախազության փաստաթղթերում մահվան տարին նշված է 1941 թվականը։ Արդարացվել է մահից հետո։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունների ժողովածուներ
- Kewadetuuled (Գարնանային քամիներ), 1926.
- Luuletused (Բանաստեղծություններ), Տալլին, 1957.
- Üleshüüe, 1988.
Քաղաքական գրականություն ու տպագրված ելույթներ
- Poliitilised parteid ja klassivõitlus (Քաղաքական կուսակցություններն ու դասակարգային պայքարը), 1907.
- Mis vaheajal sündis։ teejuht sõjavangist tagasitulijatele, 1918.
- Waba Eesti (Ազատ Էստոնիա), 1918.
- Eesti tulewik (Էստոնիայի ապագան), 1918.
- Mõned põhijooned majanduslise elu korraldamiseks Eesti töörahwa nõukogude wabariigis, 1919.
- Ühtlane elamisraha։ üks kommunismuse nurgakiwidest։ jutlus Eesti kommuuna tööwäetemplis, 1919.
- Sini-must-walge lipu all (Էստոնիայի կապույտ-սև-սպիտակ դրոշի ներքո), 1923.
- Majandusline kriis Eestis (Տնտեսական ճգնաժամն Էստոնիայում), 1932.
- Marx ja marksism Eestis (Մարքսն ու մարքսիզմն Էստոնիայում), 1933.
- Neile, kes langesid võitluses vendade eest (Նրան, ովքեր ընկան եղբայրների համար կռվում), 1936.
- Enamlus ja vähemlus Eestis 1905.a (Բոլշևիկներն ու մենշևիկներն Էստոնիայում 1905 թ-ին), 1936.
- Kaks aastat faschistlikku diktatuuri Eestis, 1936.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Plotnik Е., Hans Pöögelmann, Elu ja tegevus. 1875—1919, Tallinn, 1965. (էստոներեն)
- Маяк Р., Х. Пегельман. (1875—1935), в книге։ Знаменосцы революции, (сборник) 1, Таллин, 1964
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|