Հանս Շարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Շարուն
գերմ.՝ Hans Scharoun
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1893(1893-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեմեն, Գերմանական կայսրություն[4][5]
Մահացել էնոյեմբերի 25, 1972(1972-11-25)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Բեռլին, Գերմանիա[6]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
Քաղաքացիություն Գերմանիա[7]
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան
ԵրկերԲեռլինի ֆիլհարմոնիա, Ledigenheim in Wrocław?, Բեռլինի պետական գրադարան, Kammermusiksaal?, Großsiedlung Siemensstadt? և Villa Schminke?
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս, դիզայներ և քաղաքաշինարար
ԱշխատավայրԲեռլինի տեխնիկական համալսարան և Eugeniusz Geppert Academy of Fine Arts?
Պարգևներ և
մրցանակներ
 Hans Scharoun Վիքիպահեստում

Բերնհարդ Հանս Հենրի Շարուն (գերմ.՝ Bernhard Hans Henry Scharoun, սեպտեմբերի 20, 1893(1893-09-20)[1][2][3][…], Բրեմեն, Գերմանական կայսրություն[4][5] - նոյեմբերի 25, 1972(1972-11-25)[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա[6]), գերմանացի ճարտարապետ, նոր շինարարության և օրգանական ճարտարապետության առաջատար ներկայացուցիչներից մեկը։

Բեռլինի ֆիլհարմոնիայի շենքը Հանս Շարունի ամենահայտնի աշխատանքներից մեկն է

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893—1924 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով դպրոցը՝ 1912-1914 թվականներին Շարունն ուսումնասիրել է ճարտարապետությունը Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում (այն ժամանակ՝ Շարլոթենբուրգի թագավորական տեխնիկական բարձրագույն դպրոց), բայց այդպես էլ երբեք չի ավարտել այն։ Նրա հետաքրքրությունը ճարտարապետության նկատմամբ դրսևորվել է դեռևս դպրոցական տարիներին. 16 տարեկանում նա ստեղծել է իր առաջին նախագծերը, 18 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Բրեմերհաֆենի նոր եկեղեցու ճարտարապետական մրցույթին։ 1915 թվականին Շարունը զորակոչվել է բանակ, սակայն ճակատ չի գնացել, այլ աշխատել է ավերված Արևելյան Պրուսիայի վերականգնման համար։ Այնտեղ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Ինսթերբուրգում, նա հիմնել է իր սեփական ճարտարապետական բյուրոն[8], իրականացրել է իր մի քանի նախագծեր և կազմակերպել է գեղարվեստական ցուցահանդեսներ, այդ թվում՝ Արևելյան Պրուսիայում «Կամուրջ» էքսպրեսիոնիստական գեղարվեստական խմբի առաջին ցուցահանդեսը։ Պահպանված «Գույնզգույն շարք» բնակելի համալիրը նրա միակ աշխատանքն է Ռուսաստանի տարածքում։

Շարունայի տները Սիմենսշտադտ գյուղում

1925—1932 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Շարունը պրոֆեսորի կոչում է ստացել Բրեսլաու քաղաքի գեղարվեստի և արհեստների պետական ակադեմիայում, որտեղ դասավանդել է մինչև 1932 թվականի նրա փակումը։ Դեռ 1919 թվականին Շարունը մտել է էքսպրեսիոնիստ-ճարտարապետների «Ապակե շղթա»՝ Բրունո Թաութի ղեկավարությամբ։ 1926 թվականին նա միացել է «Օղակ» ճարտարապետական միավորմանը (գերմ.՝ Der Ring1927 թվականին Շարունը բնակելի տուն է կառուցել Շտուտգարտի Վայսենհոֆ նոր շինարարության ցուցադրական ավանում, իսկ 1920-ականների վերջին կառուցել է Բեռլինի Սիմենսշտադտ բնակավայրը։ Ելնելով «նոր ճարտարապետության» մասին Հուգո Հերինգի տեսությունից՝ Հանս Շարունը ներկայացրել է ճարտարապետական այն ուղղությունը, որի սկզբունքը նախապես հայտնի պարզ երկրաչափական ձևերից և սխեմաներից ազատումն էր։ Նրա առաջնահերթությունը ճարտարապետական կառույցի հատուկ ֆունկցիոնալ բնույթի ստեղծումն էր, որտեղ կենտրոնական դեր է խաղում սոցիալական բնակելի տարածքի ձևավորումը։ Բնակելի տարածքների կազմակերպման սկզբունքը, որն օգտագործվում է Ամուրի հանրակացարանի նախագծում (Վրոցլավ, 1929 թվական), հիշեցնում է խորհրդային ճարտարապետ Գինզբուրգի կողմից Մոսկվայի Նարկոմֆինի տան նախագծում օգտագործված բազմահարկ բնակելի բջիջներ[9]։

1933—1945 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների իշխանության գալու պահին Շարունն արդեն չափազանց հաջողակ և հայտնի ճարտարապետ էր[10]։ Ի տարբերություն «Ապակե շղթայի» և «Օղակի» բազմաթիվ ընկերների և գործընկերների, որոնք արտագաղթել են, նա մնաց Գերմանիայում. հաջորդ տասնամյակում նա ծանոթների, հարազատների և համակիրների նեղ շրջանակի համար կառուցել է վիլլաներ։ Արտաքուստ նրա աշխատանքը համապատասխանում էր այն ժամանակ գործող հողօգտագործման որոշումներին, իսկ ներքին դասավորությունը բնորոշ էր Շարունին։ 1932 թվականից մինչև 1943 թվականը նրա գրասենյակը գտնվում էր Պասաուեր շտրասսում, Թաուենտզենշտրասսեից ոչ հեռու[11]։ Պատերազմի ժամանակ Շարունը մասնակցել է ավիահարվածներից ավերածությունների վերացմանը։ Իր ճարտարապետական գաղափարներն ու տեսակետները նա գաղտնի ամրագրել է բազմաթիվ ջրաներկ նկարներով։ Իր երևակայության մեջ ստեղծելով ճարտարապետական այդ կառույցները՝ նացիոնալ-սոցիալիզմից հետո նա իրեն նախապատրաստել է իր ստեղծագործության նոր փուլին։

Բարձրահարկ տներ «Ռոմեո» և «Ջուլիետ»

1946—1972 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հանս Շարունը դաշնակցային վարչակազմի կողմից նշանակվել է քաղաքաշինության գծով խորհրդական և շինարարության, բնակարանային մագիստրատուրայի բաժնի ղեկավար։ «Բեռլինը նախագծում է –առաջին հաշվետվություն» ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Բեռլինի Քաղաքային պալատի սրահում (Շարունը հանդես է եկել նրա փրկության օգտին), նրա «նախագծային կոլեկտիվը» ներկայացրել է Բեռլինի վերականգնման իր գաղափարները «քաղաքային լանդշաֆտի» նոր ոգով։ Բայց գաղափարները չընկալվեցին, և մագիստրատի առաջին ընտրությունները Շարունին զրկեցին պաշտոնից։

1946 թվականին Շարունը դարձել Է Բեռլինի տեխնիկական համալսարանի բարձրագույն տեխնիկական դպրոցի հիմքի վրա ստեղծված ճարտարապետական ֆակուլտետի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր։ 1947-1950 թվականներին ղեկավարել է Բեռլինի գերմանական գիտությունների ակադեմիայի քաղաքացիական շինարարության ինստիտուտը (Institut für Bauwesen)[12]։

Հետպատերազմյան շրջանում Շարունը բազմազան կառույցներ է արել՝ «Ռոմեո» և «Ջուլիետ» բարձրահարկ տների համալիր Շտուտգարտում (1954-1959), Լյունենի Շոլլեյի անվան վարժարան (1956-62), Բեռլինի ֆիլհարմոնիայի հայտնի շենք (1956-1963) և այլն։ Բեռլինի ֆիլհարմոնիան, որը համարվում է այդ տեսակի ամենապայծառ ճարտարապետական օբյեկտներից մեկը, նոր ժամանակների առաջին համերգասրահն էր, որտեղ նվագախումբն ու դիրիժորը գտնվում են ոչ թե ունկնդիրների դիմաց, այլ նրանց շարքերում։ Դահլիճը կրկնօրինակում են մինչ օրս (Լոս Անջելես, Կոպենհագեն, Փարիզ, Համբուրգ)։ Այն Հանս Շարունի ստեղծագործության մեջ համարվում է գլուխգործոց։

Բրազիլիայում Գերմանիայի դեսպանատան շենքը, որը կառուցվել է 1963-69 թվականներին, ճարտարապետի միակ ստեղծագործությունն է Գերմանիայի սահմաններից դուրս։

1955-1968 թվականներին եղել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի (Արևմտյան Բեռլին) նախագահը, 1968 թվականին դարձել է պատվավոր նախագահ։

Մահացել է 1972 թվականին՝ Արևմտյան Բեռլինում։

Հանս Շարունի գերեզմանը Բեռլինի Ցելենդորֆ շրջանի անտառային գերեզմանոցում

1972 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարունի մի քանի հայտնի գործեր լույս են տեսել միայն նրա մահից հետո. գերմանական նավագնացության թանգարանի շենքը ճարտարապետի հայրենի քաղաքում, Վոլֆսբուրգի քաղաքային թատրոնը և Բեռլինի Կուլտֆորումի պետական գրադարանը։

Շարունի հայեցակարգի համաձայն՝ Բեռլինի ֆիլհարմոնիայի կողքին նրա աշակերտ և բյուրոյի գործընկեր Էդգար Վիսնիևսկին կամերային երաժշտության դահլիճի և երաժշտագիտության պետական ինստիտուտի շենքերը կառուցել է երաժշտական գործիքների թանգարանի հետ։ Իր ոսկեզօծ գույնը, մտածված դեռ Շարունի կողմից, ֆիլարմոնիայի ճակատը ձեռք է բերել 80-ական թվականներին՝ ոսկե գույնով ներկված ալյումինե թիթեղներով զարդարելուց հետո, իսկ սկզբում խնայողության նկատառումներից ելնելով՝ այն ներկվել է օքրա։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118606565 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. Nils Aschenbeck: Lasst Farben sprechen. Graues Erbe: In Tschernjachowsk, einst Insterburg, verfallen Bauten Hans Scharouns. In: Frankfurter Allgemeine Zeitung vom 6. Juli 2013, S. 34.
  9. Васильев Н. Короткий период архитектурного лидерства // Московское наследие : журнал. — М.: Департамент культурного наследия города Москвы, 2012. — № 18. — С. 10—13.
  10. Stiftung Haus Schminke, Fotos und Text
  11. Johann Friedrich Geist, Klaus Kürvers, Dieter Rausch: Hans Scharoun. Chronik zu Leben und Werk. ISBN 3-88331-974-0, Akademie der Künste (Berlin), Berlin 1993, S. 84 & 148.
  12. Hans Scharoun Արխիվացված 2016-05-27 Wayback Machine Wrocławska Rewitalizacja

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bürkle, J. Christoph: «Hans Scharoun und die Moderne — Ideen, Projekte, Theaterbau», Frankfurt am Main 1986
  • Janofske, Eckehard: «Architektur-Räume, Idee und Gestalt bei Hans Scharoun», Braunschweig 1984
  • Jones, Peter Blundell: «Hans Scharoun — Eine Monographie», Stuttgart 1980
  • Jones, Peter Blundell: «Hans Scharoun», London 1995
  • Kirschenmann, Jörg C. und Syring, Eberhard: «Hans Scharoun — Außenseiter der Moderne», Taschen, Köln 2004, ISBN 3-8228-2449-6
  • Kirschenmann, Jörg C. und Syring, Eberhard: «Hans Scharoun — Die Forderung des Unvollendeten», Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1993, ISBN 3-421-03048-0
  • Pfankuch, Peter (Hrsg.): «Hans Scharoun — Bauten, Entwürfe, Texte», Schriftenreihe der Akademie der Künste Band 10, Berlin 1974, Neuauflage 1993, ISBN 3-88331-971-6
  • Roters, Eberhard: Galerie Ferdinand Möller. — Berlin: Mann, 1984, ISBN 3-7861-1181-2
  • Ruby, Andreas und Ilka: Hans Scharoun. Haus Möller. Köln 2004.
  • Wendschuh, Achim (Hrsg.): «Hans Scharoun — Zeichnungen, Aquarelle, Texte», Schriftenreihe der Akademie der Künste Band 22, Berlin 1993, ISBN 3-88331-972-4
  • Wisniewski, Edgar: «Die Berliner Philharmonie und ihr Kammermusiksaal. Der Konzertsaal als Zentralraum», Berlin 1993

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]