Ուերը ծնվել է Համերսմիթում և մեծացել է Քլափհեմում (Լոնդոն)։ Նրա մայրը՝ Հելենան, սոցիալական աշխատող է, իսկ հայրը՝ Ջոն Ուերը BBC Panorama֊ի թղթակից։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 12 տարեկան էր։ Նա երաժիշտ Ջեսսի Ուերի ավագ քույրն է[3][5][6]։ Նրա մայրը հրեա է։ Երկու քույրերն էլ հուդայականության հետևորդներ են[7][8]։ Դուլվիչում հաճախել է Ալեյնի դպրոց, իսկ դերասանական արվեստ սովորել է Նյու Յորքի Լի Սթրասբերգի կինոյի և թատրոնի համալսարանում[9]։
Նկարահանվել է «Ոստիկաններ» և «Ամոթ» ֆիլմերում[10]։ 2011-ից 2012 թվականներին մարմնավորել է Էմմա Քեյնին՝ Չիկագոյի քաղաքապետ Թոմ Քեյնի դստերը՝ Starz հեռուստաալիքի «Բոս» հեռուստասերիալում։ 2013 թվականից «Դավաճանություն» հեռուստասերիալում մարմնավորել է գլխավոր դերերից մեկը, որը ցուցադրվել է ABC հեռուստաընկերության եթերում[11]։ Նկարահանվել է նաև «Օլդբոյ» ֆիլմում[9]։ 2015 թվականին նկարահանվել է «Գործակալ 47» ֆիլմում[12][13]։