Հանաբուսա Իտտյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանաբուսա Իտտյո
ճապ.՝ 英一蝶
Ծնվել է1652[1][2][3][4][5][6][7][8][9][10]
ԾննդավայրՕսակա, Kinai, Ճապոնիա[2] կամ Կիոտո, Ճապոնիա[11]
Վախճանվել էփետրվարի 7, 1724(1724-02-07)
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ, Taikomochi և բանաստեղծ
ՈւսուցիչԿանո Յասունոբու
ԱշակերտներՍուսի Սավակի, Հանաբուսա Իպպյո, Hanabusa Isshū? և Ֆուկուո Սեսսին
ԶավակներHanabusa Itchō II? և Hanabusa Icchō?
ԱզգականներHanabusa Isshū?
Hanabusa Itcho Վիքիպահեստում

Հանաբուսա Իտտյո (ճապ.՝ 英 一蝶, ծննդյան անունը՝ Տագա Սինկո, 1652[1][2][3][4][5][6][7][8][9][10], Օսակա, Kinai, Ճապոնիա[2] և Կիոտո, Ճապոնիա[11] - փետրվարի 7, 1724(1724-02-07)), ճապոնացի նկարիչ, գեղագիր և բանաստեղծ: Սկզբում Հանաբուսա Իտտյոն գեղանկարչություն է սովորել Կանո դպրոցում, վարպետ Կանո Յասունոբու մոտ, բայց հետագայում ամբողջությամբ մերժելով այդ ոճը դարձել է Նանգա դպրոցի այսպես կոչված բունձինգի ({lang-ja|文人画}}, «գիտնականների գեղանկարչություն») հետևորդ և փորձեց իր աշխատանքներում ներկայացնել պատկերներ մարդկանց առօրյա կյանքից[12]: Ունեցել է նաև Տագա Տյոկո, Հիսիկավա Վաո և մի շարք այլ կեղծանուններ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անձրևից պատսպարվողները»
«Բուգակու պարեր»
«Կույր վանականներն ուսումնասիրում են փղին»

Հանաբուսա Իտտյոն ծնվել է 1652 թվականին[13] Օսակայում, բժշկի ընտանիքում[14]: Ծննդյամբ նրա անունը եղել է Տագա Սինկո: 15 տարեկանից նա սովորել է Կանո դպրոցում, Կանո Յասունոբուի մոտ, բայց անհայտ պատճառով երկու տարի հետո վարպետը նրան հեռացրել է դպրոցից[14]: Նա շարունակեց ուսումը Կանո դպրոցում, Տագա Տյոկո կեղծանվամբ, այդ ընթացքում նա ինտենսիվ ձևով զբաղվում էր պոեզիայով և գրում է հոքու, Կյոուն կեղծանվամբ[14]: Այդ ժամանակ նա ավելի շատ հայտնի էր որպես բանաստեղծ, քան նկարիչ: Բանաստեղծի ուսուցիչը եղել է Մացուո Բասյոն[12], նա զբաղվել է նաև գեղագրությամբ[14]: Հետագայում նա հրաժարվեց Կանոյի դպրոցի ոճից, հօգուտ սեփական ոճի, որը շուտով հայտնի դարձավ, որպես Հանաբուսի դպրոց: Հանաբուսա Իտտյոն (այդ ժամանակ դեռ Տագա Տյոկո) դարձավ շատ հանրաճանաչ, շատ ժամանակակիցներ պատճենահանում էին նրա աշխատանքները, այդ պատճառով էլ մեր ժամանակներում պահպանվել են ինչպես բնօրինակները, այնպես էլ նմանակումները[14]:

1693 թվականին նկարիչը բանտարկվեց, բայց երկու ամիս անց ազատ արձակվեց[14]: 1698 թվականին նկարչին աքսորում են Միյակեձիմա կղզի, սյոգունի կոնկուբիններից մեկի ծաղրանկարի համար[12]: Նա այնտեղից կարողացավ վերադառնալ միայն 1710 թվականին: Հենց այդ տարվանից էլ նա ստացավ Հանաբուսա Իտտյո նոր անունը[12]: Վերադառնալուց հետո իմացավ, որ ծնողները և Բասյոն մահացել են: Որոշ ժամանակ անց նկարիչը կարողացավ վերականգնվել և վերադարձնել իր նախկին փառքը[14]:

Իր ստեղծագործությունների մեծ մասում Հանաբուսա Իտտյոն պատկերել է քաղաքային կյանքի տեսարաններ «գիտնականների գեղանկարչության» ներկայացուցիչի տեսանկյունից: Նրա սեփական ոճը Կանո դպրոցի և ուկիյո-է ոճերի սինթեզ էր, աշխատանքները «ավելի շատ բանաստեղծական և պակաս ֆորմալիստական էին, քան Կանո դպրոցի ստեղծագործությունները և ներկայացնում էին Հենրոկու ժամանակաշրջանին բնորոշ «բուրժուական» ոգին»[15]: Ի տարբերություն ուկիյո-է ոճի նկարիչների, Հանաբուսա Իտտյոն չէր սահմանափակվում կուրտիզանուհիների և դերասանների պատկերմամբ, այլ ստեղծում էր աշխատանքներ սովորական քաղաքացիների պատկերներով[12]: Նրա աշխատանքների թվում կան ինչպես բանաստեղծական բնանկարներ, այնպես էլ երգիծական ստեղծագործություններ[12]:

Վարպետի աշակերտներից էին նրա որդիները, Հանաբուսա Իտտյո II-ը և Սավակի Սուուսին[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica.
  5. 5,0 5,1 Faceted Application of Subject Terminology
  6. 6,0 6,1 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  8. 8,0 8,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  9. 9,0 9,1 Saint Louis Art Museum — 1909.
  10. 10,0 10,1 MutualArt.com — 2008.
  11. 11,0 11,1 11,2 http://www.kyoiku.metro.tokyo.jp/lifelong/cultural_property/files/about/minatojp.pdfMinato-ku.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «Hanabusa Itchō»։ Encyclopædia Britannica (անգլերեն) 
  13. Lane, Richard (1978). «Images of the Floating World.» Old Saybrook, CT: Konecky & Konecky.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 «The Life of Hanabusa Itcho» (անգլերեն)։ Kyoto National Museum 
  15. Frederic, Louis (2002). «Japan Encyclopedia.» Cambridge, Massachusetts: Harvard University Press.
  16. «Edo-period monster paintings by Sawaki Suushi» (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]