Հայ օգնության ֆոնդ
| Հայ օգնության ֆոնդ | |
|---|---|
| Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1988 |
| Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
| Հիմնադիր | Գևորգ Հովնանյան |
| Կայք | farusa.org(անգլ.) |
Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ), Հայաստանյաց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի բարեգործական կազմակերպությունն է։
Պատմություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՕՖ ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը Ստեփանավանի «Սուրբ Կարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ 1996 թվականին՝ Գյումրիում, 1997 թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Զեյթուն վարչական շրջանում և այլն։ ՀՕՖ-ը նպաստում է նաև Հայաստանում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահական և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։
2013 թվականի փետրվարի 18-ին ավարտվեցին Տավուշի մարզի Չինչին գյուղի մանկապարտեզի վերանորոգումը[2]։
2015 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարվեց «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։ 6 ամիս ակտիվ դրամահավաքի շնորհիվ կառուցվեց պաշտպանող պատ[3]։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը՝ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ[4]։
Գրասենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՕՖ-ի գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում, ինչպես նաև այն ունի չորս գրասենյակ Հայաստանում և գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ ՀՕՖ-ի 100 աշխատակիցներից 80%-ը աշխատում են՝ Գյումրիի, Երևանի, Բերդի և Վանաձորի տարածքներում[5]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՕՖ-ի առաքելությունն է անցյալն հարգելը, ներկան հզորացնելը և Հայաստանի, Արցախի Հանրապետության ու Ջավախքի ժողովրդի ապագան ապահովելը։ Այն տալի է հույս և հնարավորություն կարիքավորներին, տալիս է նրանց հնարավորություն ստեղծել ավելի լավ ներկա և օգնել նրանց ճանապարհ հարթել դեպի ավելի ուժեղ ապագա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տնօրենների խորհուրդ | ||
|---|---|---|
| Անձ | Պաշտոն | |
| Տեր Դանիել վարդապետ Ֆինդիկյան | Նախագահ | |
| Գառնիկ Նանագուլյան | Գործադիր տնօրեն | |
| Գևորգ Հովնանյան | Պատվավոր նախագահ (1989-2006) | |
| Ռենդի Սապահ-Գուլյան | Նախագաh | |
| Էդգար Հովսեփյան | Պատվավոր նախագահի տեղակալ (1989-2014) | |
| Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան | Փոխնախագահ | |
| Կառլ Բազարյան | Փոխնախագահ | |
| Աննետ Չուլաֆյան | Փոխնախագահ | |
| Դենիս Թարզյան | Գանձապահ | |
| Օսկար Թաթոսյան | Գանձապահի օգնական | |
| Մարտա Բաթմասյան | Քարտուղար | |
| Փոնթիշ Երեմյան | Քարտուղարի օգնական | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.charitynavigator.org/ein/133706646
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |