Հայոց ցեղասպանության հուշարձան (Քյոլն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Քյոլն)
Հայոց ցեղասպանության հուշարձան Քյոլնում, Գերմանիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործStefan Kaiser?
Ստեղծում2018
Երկիր Գերմանիա
ԲնակավայրՔյոլն
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակապամոնտաժված
 Memorial to the Armenian Genocide (Cologne) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, ապամոնտաժված հուշարձան Գերմանիայի Քյոլն քաղաքի Հայնրիխ Բյոլ հրապարակում՝ Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերների կամրջի մոտ, Քյոլնի Մայր տաճարի, Ֆիլհարմոնիայի, Լյուդվիգ թանգարանի խաչման վայրում։

Հուշարձանը տեղադրվել է առանց Քյոլնի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության։ Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները՝ առանց Քյոլնի քաղաքապետարանի թույլտվության։ Քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ապամոնտաժելու են հուշարձանը։ Ապրիլի 17-ին հուշարձանի տեղադրման կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում են ներկայացրել[4]։ Ապրիլի 19-ին Քյոլնի վարչական դատարանը հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում է կայացրել[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն իրենից ներկայացնում է 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ է տեղադրված, պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է.

Այս ցավը բոլորինս է[4]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շտեֆան Քայզեր (գերմ.՝ Stefan Kaiser)
  • Մաքս Շոլց (գերմ.՝ Max Scholz)

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ողջունել է կազմակերպիչների արարքը, հայտնել իր գրավոր սատարումը և նշել, որ այն բխում է 2016 թվականի հունիսի 2-ի Բունդեսթագի՝ Հայոց և օսմանյան կայսրության այլ ժողովուրդների ցեղասպանության որոշման ոգուց[4]։
  • Լրագրող Գյունթեր Վալլրաֆը կոչ է արել քաղաքային իշխանություններին ապամոնտաժման նախնական մտադրությունից հրաժարվել՝ հույս հայտնելով, թե նրանք թուրքական լոբբիի ազդեցության տակ չեն ճկվի[4]։
  • Հուշարձանն այդ վայրում տեղադրելու նախաձեռնողներից են գիտնական Միշա Բրումլիքը, քյոլնաբնակ գրող Դողան Աքհանլին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
  2. Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կապամոնտաժեն
  3. «Cologne: The court allows the removal of Armenia Stele at the Hohenzoller Bridge».
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔՅՈԼՆՈՒՄ։ Դատարանը վճռեց՝ տարածքից հեռացնելու արտոնություն տալ քաղաքային իշխանություններին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.