Հայոց ձոր (գիրք)
Հայոց ձոր | |
---|---|
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | գիրք |
Մասն է | Հայաստանի պատմություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 232 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակման տարեթիվ | 2015 թվական |
Թարգմանիչ | Անահիտ Հարությունյան (անգլերեն), Գայանե Մովսիսյան (անգլերեն) Րաֆֆի Քորթոշյան (թուրքերեն), Մեսրոպ Քորթոշյան (թուրքերեն) Շուշան Սոլոմոնյան (ֆրանսերեն) |
ԳՄՍՀ | ISBN 978-9939-843-21-6 |
ՀՏԴ | 941(479.25):72(479.25) |
ԳՄԴ | 63.3(2Հ)+85.11(2Հ) |
Հայոց ձոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակվող «Հայաստանի պատմություն» գրքաշարի 36 հատորյակի առաջին գիրքը (Հատոր Ա), որը նվիրված է Պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի պատմությանը և նյութական մշակույթի հուշարձաններին։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Գրքի բովանդակությունը հարստացված է արժեքավոր լուսանկարներով, փաստաթղթերով, առկա է աղբյուրների հսկայական ցանկ։ Աշխատությունը կազմված է 232 էջից և Հայոց ձոր գավառի քարտեզից[1][2][3][4]։
2015 թվականի «Հայոց ձոր» գրքի մասին ասել էր, որ «ի սկզբանե մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանի պատմությունըˋ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ։ Գրքի հիմքում ընկած են տարիների ընթացքում հավաքված նյութերը։ Սա դեռևս առաջին հատորն է։ Վերջում յուրաքանչյուր գիրք իրար միացնելով կստանանք մեր Մեծ և Փոքր Հայքերի քարտեզը»[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց ձոր» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2021-05-17 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ «Հայաստանի պատմություն» գրքաշարի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-02-05 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի պատմությունը ˋ գավառ առ գավառ. Լույս է տեսել «Հայաստանի պատմություն» գրքաշարի առաջին հատորը» Արխիվացված 2019-12-30 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ «Մինչև տարեվերջ տպագրության կպատրաստվի «Հայաստանի պատմություն» գրքաշարի 2-4-րդ հատորները» (արխիվացված)։