Հայկ Ութուճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ութուճյան
Ծնվել է1966
Նիկոսիա, Կիպրոս
Մասնագիտությունդիրիժոր

Հայկ Արիսի Ութուճյան, (1966, Նիկոսիա, Կիպրոս), դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972–1978 թվականներին սովորել է Կիպրոսի «Նարեկ» ազգային վարժարանում, 1985–1988 թվականներին՝ Անգլիայի Սասեքսի համալսարանում, 1988–1989 թվականներին՝ Լոնդոնի կայսերական քոլեջում։

1994 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, 1995 թվականին՝ Լոնդոնի «Գիլդիոլ» երաժշտության և դրամայի ակադեմիան։

2000 թվականին ձեռնադրվել է սարկավագ։

1988–1992 թվականներին՝ Սասեքսի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, 1992–1995 թվականներին՝ «Դյուպարկ» անսամբլի գեղարվեստական ղեկավոր, 1991–1995 թվականներին՝ Բեթհովենյան ընկերության սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի երաժշտական տնօրեն։

1999 թվականից ապրում է Չեխիայում։

1999–2000 թվականներին՝ Լաբեմի Ուստի քաղաքի օպերային թատրոնի դիրիժոր, 2000 թվականից՝ Հյուսիսային Բոհեմիայի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, 2001 թվականից, միաժամանակ՝ Պրահայի տնտեսագիտության համալսարանի նվագախմբի գործադիր և գեղարվեստական տնօրեն, Բերուան քաղաքի երգչախմբի գլխավոր խմբավար։

Հյուրախաղերով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հայաստանում (2003 թվական)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիկորդի դիրիժորության միջազգային մրցույթի դափնեկիր։
  • Բոբ Հարդինգ երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթի դափնեկիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։