Հայկական խաչբառ
Ենթակատեգորիա | • բառային գլուխկոտրուկ • խաչբառ | |
---|---|---|
Հեղինակ | Վաչագան Սարգսյան | |
Սկսած | 1994 |
Հայկական խաչբառ, խաչբառի տեսակ, որն ստեղծվել է Հայաստանում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն խաչբառերի մնացած բոլոր տեսակների՝ այստեղ հարցադրման համար կարելի է օգտագործել տվյալ լեզվում հայտնի բոլոր բառերը, անկախ նրանից, թե դրանք գոյական են, բայ, ձայնարկություն, թե մի այլ խոսքի մաս, բառի ուղիղ ձև են, թե հոլովված կամ խոնարհված բառաձևեր։ Այսինքն՝ այս խաչբառում լեզվի բոլոր բառերն ու բառաձևերը իրավահավասար են։ Պատասխանների ծածկագրման համար այստեղ ընդունելի է ցանկացած հնարք՝ բացատրություն, հոմանիշ, հականիշ, նկարելուկ, բառքամոցի, հանելուկ, նկար, տրամաբանական խնդիր, մեջբերում, բառախաղ, օրինաչափություն, գաղտնագիր և այլն, և այլն։ Հայկական խաչբառում կարող են օգտագործվել նաև խաչբառի՝ վերը հիշատակված տեսակները։ Հայկական խաչբառում միակ սահմանափակումը վերաբերում է հատուկ անուններին։ Պետք է խուսափել դրանք «Բառքամոցի», «Բառագումար» ու մի քանի այլ բաժիններում կիրառելուց, որտեղ բառերը սովորաբար մասնատվում են կամ փոփոխվում, իսկ այդ հանգամանքը կարծես թե այնքան էլ չի պատշաճում հատուկ անուններին։ Այդ բաժինների փոխարեն հատուկ անունները կարելի է կիրառել «Բացատրական», «Օրինաչափություն», «Գրական», «Պատմական», «Աշխարհագրական» և նման բաժիններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական խաչբառի հեղինակը «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանն է։ Առաջին անգամ այդ խաչբառը լույս է տեսել «9-րդ հրաշալիքի» 1-ին համարում՝ 1994 թվականի հոկտեմբերի 20-ին։ «Հայկական» անվանումով խաչբառն առաջին անգամ լույս է տեսել թերթի 20-րդ համարում (1997 թ., ապրիլ)[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաչագան Սարգսյան, Արտաշես Թադևոսյան. Հայկական խաչբառ։ Լեզվատրամաբանական խրախճանականներ։ Երևան, «9-րդ հրաշալիք» հրատ., 2002