Հայկազ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկազ Աբրահամյան
դեկտեմբերի 20, 1961(1961-12-20)[1] (60 տարեկան) -
ԾննդավայրՎեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Հայկազ Մաքսիմի Աբրահամյան (դեկտեմբերի 20, 1961, Վեդի, Արարատի մարզ), հրամանատար։ ՀՀ ներքին ծառայության փոխգնդապետ (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր-ում։ Ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը (1984) և ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները (1996)։ 1990-1893 թվականներին եղել է դասակի, 1993-2000 թվականներին՝ վաշտի, ապա գումարտակի հրամանատար, 2000-01 թվականներին՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի կենտրոնական ապարատի շտաբի ավագ սպա, 2001 թվականից՝ նյութատեխնիկական մատակարարման առանձին գումարտակի հրամանատար։

1990-94 թվականներին մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ), Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ, ՊՆ«Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14037