Վիլյամ Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազյան Վիլյամից)
Վիլյամ Հայկազյան
Ծնվել էփետրվարի 23, 1907(1907-02-23)[1]
ԾննդավայրԿղզի
Մահացել էսեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1935)[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ

Վիլյամ Ներսեսի Հայկազյան (փետրվարի 23, 1907(1907-02-23)[1], Կղզի - սեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր և սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Հայկազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Կղզի գյուղում։ Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել է Անդրկովկաս[3]։ 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում[4]։ 1938 թվականից՝ Երևանի կինոստուդիայի (այժմ՝ Հայֆիլմ) ռեժիսոր։ Նկարահանել է ավելի քան 20 վավերագրական կինոնկար[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտությունը ծառայում է ժողովրդին»
  • «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (երկուսն էլ՝ 1948)
  • «Ավետիք Իսահակյան» (նաև՝ սցենարի հեղինակ)
  • «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (երկուսն էլ՝ 1956, նաև՝ սցենարի հեղինակ)
  • «Հայաստանի ճարտարապետությունը» (1958)
  • «Պոեմ Հայաստանի մասին» (1960)
  • «Հայրենիքի գրկում» (1962)
  • «Աշխարհի չեմպիոնը Հայաստանում» (1963, նաև՝ սցենարի հեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4255
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «AV Production - Վիլյամ Հայկազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 14. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  5. «Վիլյամ Հայկազյան». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։