Վիլյամ Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վիլյամ Հայկազյան
Ծնվել է1907, փետրվարի 23
ԾննդավայրԿղզի
Մահացել է1963, սեպտեմբերի 13
Մահվան վայրԵրևան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Գործունեության տարիներ1938-1963
Մասնագիտացումվավերագրական կինո
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Վիլյամ Ներսեսի Հայկազյան (փետրվարի 23, 1907(1907-02-23), Կղզի - սեպտեմբերի 13, 1963(1963-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր և սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Հայկազյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Կղզի գյուղում: Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել է Անդրկովկաս[1]: 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում[2]։ 1938 թվականից՝ Երևանի կինոստուդիայի (այժմ՝ Հայֆիլմ) ռեժիսոր։ Նկարահանել է ավելի քան 20 վավերագրական կինոնկար[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտությունը ծառայում է ժողովրդին»
  • «Հանուն պղնձի, մոլիբդենի և ալյումինի» (երկուսն էլ՝ 1948)
  • «Ավետիք Իսահակյան» (նաև՝ սցենարի հեղինակ)
  • «Հայ արվեստի տասնօրյակը Մոսկվայում» (երկուսն էլ՝ 1956, նաև՝ սցենարի հեղինակ)
  • «Հայաստանի ճարտարապետությունը» (1958)
  • «Պոեմ Հայաստանի մասին» (1960)
  • «Հայրենիքի գրկում» (1962)
  • «Աշխարհի չեմպիոնը Հայաստանում» (1963, նաև՝ սցենարի հեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Վիլյամ Հայկազյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-23 
  2. Энциклопедический словарь кино։ Москва: Советская энциклопедия։ 1986։ էջ 14 
  3. «Վիլյամ Հայկազյան»։ www.arm-cinema.am։ Վերցված է 2019-02-23 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168 CC-BY-SA-icon-80x15.png