Հայիլ (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
արաբ․՝ حائل[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 992 մետր | |
Բնակչություն | 240 916 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | hail.gov.sa | |
| ||
Հայիլ (քաղաք) (արաբ․՝ حائل), Սաուդյան Արաբիայում գտնվող քաղաք։ Հայիլի էմիրության վարչական կենտրոնն է։ 2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 310.897 մարդ[2]։
Հայիլն ունի համալսարան[3]։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է վարչական շրջանի (նահանգ) կենտրոնական մասում, Նաջդ անապատի մեջտեղում գտնվող օազիսում, ծովի մակարդակից 988 մ բարձրության վրա[4]։ Բուրայդան գտնվում է 300 կմ հարավ-արևելք, Ալ-Ռիադից՝ 640 կմ հարավ-արևելք, Մադինա (Յասրիբ)յից՝ 400 կմ հարավ-արևմուտք։
Կլիման չորային է, ամռան ընթացքում ընդհանրապես տեղումներ չեն լինում։
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 17 | 19 | 24 | 28 | 33 | 38 | 38 | 40 | 37 | 33 | 24 | 17 | 29 |
միջին ջերմաստիճանը (°C) | 12 | 13 | 17 | 20 | 26 | 29 | 30 | 31 | 28 | 23 | 19 | 12 | 21,7 |
միջին նվազագույնը (°C) | 4 | 4 | 8 | 11 | 17 | 21 | 23 | 23 | 19 | 16 | 12 | 6 | 13,7 |
տեղումների քանակը (մմ) | 9 | 8 | 6 | 11 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 22 | 3 | 77 |
Աղբյուր՝ World Climate |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայիլը եղել է Շամար ցեղի Ալ-Ալի դինաստիայի կենտրոնը։ 1836 թվականին քաղաքի վրա ունեցած իշխանությունը անցել է նույն դինաստիայից ար-Ռաշիդ ցեղին։ Ար-Ռաշիդ տոհմի առաջին ամիրը՝ Աբդուլլահ բին Ռաշիդը, ավարտին է հասցրել քաղաքում գտնվող Բարզա պալատի կառուցումը, որն այժմ համարվում է տեղի տեսարժան վայրերից մեկը (պալատական համալիրի ընդհանուր տարածքը 300,000 մ2 է)[5] :
Ի տարբերություն տեղի սուննի իսլամի կամ, առավել ևս վահաբականների, ալ-Ռաշիդի էմիրները հանդուրժում էին այլ հավատքի ներկայացուցիչներին, հատկապես առևտրականներին, որոնց թվում քիչ չէին նաև շիա իսլամի ներկայացուցիչները[6]։
1891 թվականին Հայիլը մեծ պետության մայրաքաղաք էր, որը գրավվել էր Արաբական թերակղզու զգալի մասը[7]։
20-րդ դարում (1908 թվական) երկաթուղու կառուցումը մեծ վնաս էր հասցրել քաղաքի տնտեսական կյանքին։ Այնտեղով էին անցնում ուղտերի քարավանները[7]։
1921 թվականին սաուդյան արքա Աբդ ալ-Ազիզը գրավվել էր Հայիլը և տապալել տեղական կառավարիչների դինաստիան[7]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունն արագորեն աճում է. եթե 1992 թվականին բնակվում էր 176.757 մարդ, 2004 թվականին` 267,005 մարդ, ապա 2010 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 310.897 մարդ[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղի տնտեսության հիմքը օազիսային գյուղատնտեսությունն է։ Այնտեղ աճեցնում են հացահատիկային բույսեր, խուրմա (արմավ) և միրգ։ Սաուդյան Արաբիայի ցորենի 60%-ը աճեցվում է Հայիլի շրջանում։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայիլը ժամանակակից մայրուղով միացված է երկրի խոշոր քաղաքներին։ Քաղաքն ունի օդանավակայան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 تعداد السكان والمساكن — GASTAT.
- ↑ 2,0 2,1 «Saudi Arabia: Regions & Major Cities» (անգլերեն)։ City Population։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ «University of Ha'il» (արաբերեն)։ Хаильский университет։ Արխիվացված օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ «Ha'il, Saudi Arabia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-01-18
- ↑ «Barzan Reviews» (անգլերեն)։ D-Corner։ Արխիվացված օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ «Al Rashid» (անգլերեն)։ Middle East Explorer։ Արխիվացված օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ 7,0 7,1 7,2 «Ha'il» (անգլերեն)։ Looklex Encyclopaedia։ Արխիվացված օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայիլ (քաղաք) կատեգորիայում։ |
|