Jump to content

Հայաստանի Հանրապետության մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության մեդալներ - Հայաստանի Հանրապետության պետական պարգևների տեսակ։ Հիմնադրվել են 1994 թվականի «Պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին), վերասահմանվել են 2014 թվականի «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր։

Հայաստանի Հանրապետության մեդալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիության մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ Մարտական ծառայության մեդալ
Մխիթար Գոշի մեդալ Մխիթար Հերացու մեդալ Անանիա Շիրակացու մեդալ Մովսես Խորենացու մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ Երախտագիտության մեդալ «Աշխատանքային վաստակի համար» մեդալ Ծնողական փառքի մեդալ