Համլետ Հայրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համլետ Գուրգենի Հայրյան
Դիմանկար
Ծնվել է1971 սեպտեմբերի 23
ԾննդավայրԼՂՀ ԼՂՀ, Հադրութ, Մեծ Թաղեր
Մահացել էօգոստոսի 31, 1992(1992-08-31) (տարիքը 20)
Մահվան վայրԼՂՀ
ԱզգությունՀայաստան Հայ
Կրոնքրիստոնյա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համլետ Գուրգենի Հայրյան (սեպտեմբերի 23, 1971, գ. Մեծ Թաղեր (ԼՂՀ Հադրութի շրջան) - օգոստոսի 31, 1992, Հադրութ), հայ ազատամարտիկ, Մասնակցել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ծնվել է 1971 թվականին ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որը պետք է ավարտեր 1992 թվականին։ 1991-ի մայիսին ընդունվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը՝ դառնալով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ։ Համլետ Հայրյանի սերնդակիցները մկրտվեցին «Ներսես Բարբառյան սերունդ»՝ ի պատիվ Շահումյանում նահատակված Ներսես Բարբառյանի։ Նրա գործի շարունակողն եղավ և Համլետը, ով մահացավ՝ միանալով իր զինակից ընկերներին՝ Վարդանին, Գագիկին, Վաչեին, Դուշմանին, որոնց հետ 1991 թվականին մեկնեց պաշտպանելու Արցախի հողը։ Մասնակցել է Կրկժանի, Լեսնոյի ազատագրակական մարտերին, Հադրութի ինքնապաշտպանությանը։

Մահացել է 1992 թվականի օգոստոսի 31-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկիր» թերթ. 1992 թվականի սեպտեմբերի 3-ի տպագրություն՝ 6-րդ էջ