Համերգ (գործողություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համերգ
Թվական19 սեպտեմբերի – հոկտեմբերի վերջ, 1943 թվական
Մասն էՀայրենական մեծ պատերազմ
ՎայրԲելառուսիա, Մերձբալթիկա, Կարելիա, Ղրիմ, Լենինգրադի և Կալինինի մարզեր
ԱրդյունքԳործողության նպատակն իրականացվել է
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄԵրրորդ Ռայխ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

«Համերգ» գործողություն (ռուս.՝ Операция «Концерт»), խորհրդային պարտիզանների իրականացրած գործողության կոդային անվանումը, որն անցկացվել է 1943 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի վերջը և եղել է «Ռելսային պատերազմ» գործողության շարունակությունը[1][2]։

Գործողության աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությանը մասնակցել են 193 պարտիզանական կազմավորումներ (ավելի քան 120 հազար մարդ) Բելառուսիայից, Մերձբալթիկայից, Կարելիայից, Ղրիմից, Լենինգրադի ու Կալինինի մարզերից։ Գործողությունը ռազմաճակատի գծով ձգվել է շուրջ 900 կմ (բացառությամբ Կարելիան ու Ղրիմը) և խորությամբ ավելի քան 400 կմ։ Տվյալ գործողությունը սերտ կապ է ունեցել խորհրդային զորքերի մոտալուտ առաջխաղացմանը Սմոլենսկի և Գոմելի ուղղություններով, ինչպես նաև Դնեպրի ճակատամարտի հետ։ Գործողությունը ղեկավարել է Պարտիզանական շարժման կենտրոնական շտաբը։

Գործողության նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության խնդիրը եղել է շարքից հանել երկաթգծի մեծ հատվածներ՝ նպատակ ունենալով խոչընդոտել հակառակորդի ռազմական փոխադրումները։

Գործողության նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր պարտիզանական կազմավորում ստացել է որոշակի մարտական առաջադրանք։ Կազմակերպվել է պարտիզանների զանգվածային ուսուցում ականապայթեցման աշխատանքների բնագավառում։ Եղանակային պայմանների վատացման պատճառով խորհրդային ավիացիան սեպտեմբերի 19-ին պարտիզաններին հասցրել է նախատեսված բեռների միայն տոկոսը, այդ պատճառով գործողության սկիզբը տեղափոխվել է սեպտեմբերի 25։

Գործողության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզանական բրիգադների մի մասը դուրս է եկել մեկնարկային սահման և լույս սեպտեմբերի 19-ի գիշերը հարված հասցրել երկաթուղային հաղորդակցման վրա։ Պարտիզանական կազմավորումների հիմնական մասն իր մարտական գործողություններն սկսել է լույս սեպտեմբերի 25-ի գիշերը։ Ֆաշիստական հրամանատարությունը ջանքեր է գործադրել երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ․ Բելառուսիա են ուղարկվել երկաթգծի վերանորոգմամբ զբաղվող նոր գումարտակներ, վերանորոգման աշխատանքներում ներգրավվել են տեղի բնակիչները։ Լեհաստանից, Չեխոսլովակիայի, Գերմանիայից բերվել են ռելսեր ու կոճափայտեր, սակայն պարտիզանները նորից են շարքից հանել երկաթգծի վերանորոգված հատվածները։ Գործողությունը դադարեցվել է պայթուցիկ նյութերի բացակայության պատճառով։

արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության ընթացքում պայթեցվել է շուրջ 150 հազար ռելս (1943 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ օկուպացված տարածքում եղել է 11 մլն[3])։ Միայն բելառուս պարտիզանները պայթեցրել են շուրջ 90 հազար ռելս, 1041 գնացք, 72 երկաթուղային կամուրջ, ոչնչացրել 58 կայազոր։ Պարտիզանների գործողությունների արդյունքում երկաթգծերի թողունակությունը նվազել է 35-40 տոկոսով, ինչ զգալիորեն դժվարացրել է ֆաշիստական զորքերի վերախմբավորումներն ու մեծապես օգնել առաջ շարժվող Կարմիր բանակին։

Ինչպես նշել է խորհրդային հայտնի դիվերսանտ Իլյա Ստարինովը, պարտիզանների հիմնական ուժերի ուղղումը ռելսերի պայթեցման գործին պայթուցիչ նյութերի անբավարարության պայմաններում (ինչի պատճառով ստիպված են եղել չեղարկել գործողության ձմեռային փուլը) հանգեցրել է գնացքների վթարների նվազմանն ու արդյունքում նպաստել երկթագծերի թողունակության բարձրացմանը, բայց դժվարացրել է Կարմիր բանակի կողմից դրանց վերականգնումը առաջախաղացման ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Концерт» // Военная энциклопедия / П. С. Грачёв. — Москва: Военное издательство, 1999. — Т. 4. — С. 172. — ISBN 5-203-01876-6
  2. «Концерт» // Советская военная энциклопедия. — Москва: Военное издательство Министерства обороны Союза СССР, 1979. — Т. 4. — С. 333.
  3. 3,0 3,1 И.Г. Старинов. Ошибки партизанской войны. / Малая война. Организация и тактика боевых действий малых подразделений. — Мн.: Харвест, 2003. — С. 173—174.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]