Համբարձում Երամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբարձում Երամյան
Ծնվել է 1857
Ծննդավայր Վան, Վանի նահանգ, Թուրքիա
Մահացել է 1929
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան և մանկավարժ

Համբարձում Երամյան (1857, Վան, Վանի նահանգ, Թուրքիա - 1929), մանկավարժ, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին կուրացել է, գիտելիքներ է ձեռք բերել ինքնուսուցմամբ։ 1874 թվականից դասավանդել է ծննդավայրի կրթական հաստատություններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցել է Եգիպտոս, եղել է տեսուչ Պորտ Սաիդի, ապա՝ Ալեքսանդրիայի հայկական վարժարաններում։ Գրել է «Հուշարձան Վան-Վասպուրականի» (հ. 1-2, 1929) աշխատությունը, որտեղ նկարագրել է Վասպուրականի հայոց պատմությունը, նրանց զբաղմունքները, ցույց տվել հայ ազգաբնակչության փոփոխության շարժը, վասպուրականցիների մասնակցությունը թուրքական բռնապետության դեմ ազգային-ազատագրական պայքարին, լուսաբանել 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրադարձությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png