Համասեռականության թանգարան
Համասեռականության թանգարան | |
---|---|
Տեսակ | ԼԳԲՏ թանգարան, LGBT archive? և հրատարակչություն |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին |
Ժանր | LGBTI+ related media? |
Հասցե | Lützowstraße 73, 10785 Berlin |
Հիմնադրվել է | 1985 |
Կայք | schwulesmuseum.de(գերմ.) |
Schwules Museum* (հայերեն՝ «Նույնասեռականության թանգարան), բեռլինյան թանգարան, որը զգաղվում է նույնասեռականության հետ կապված հարցերի գիտական ուսումնասիրություններով։ Այն նվիրված է Գերմանիայում նույնասեռականության և ԼԳԲՏ շարժման պատմությանը։ Թանգարանային ցուցադրանմուշների մեջ են տարբեր լուսանկարներ, թղթեր և պատկերներ։ Ըստ թանգարանի տնօրեն Կարլ Հայնց Շտայնլեի, դա պատմական թանգարան է և չի պատկանում էրոտիկայի թանգարաններին, ինչպես շատերը կարծում են[1]։
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Արևմտյան Բեռլինի թանգարանում տեղի է ունեցել առաջին թեմատիկ ցուցահանդեսը, որը կոչվել է «Էլդորադո՝ 1850-1950 թվականների Բեռլինի նույնասեռական տղամարդկանց և կանանց պատմություն, մշակույթ և կենցաղ»։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել, այն այցելել է ավելի քան 45 հազար մարդ, ուստի որոշվել է թեմատիկ նյութերի հավաքումն ու ցուցադրումը շարունակել արդեն սեփական թանգարանում[1][2]։ Թանգարանի ստեղծման նպատակն էր ցույց տալ նույնասեռական տղամարդկանց կյանքը։ Այսպիսով, թանգարանի ստեղծողները ցանկացել են կոտրել տարբեր միակողմանի բացասական հոգեբանական կլիշեները և ցույց տալ նույնասեռական անձանց կյանքի բազմակողմանիությունը, դրանով իսկ օգնել մարդկանց ավելի հանդուրժող լինել նրանց նկատմամբ։
Նույնասեռականության թանգարանը բացվել է 1985 թվականին ակտիվիստների ուժերով, որոնց կողմից ստեղծվել է «համասեռականության թանգարանի ընկերների միությունը Բեռլինում» (գերմ.՝ Verein der Freunde eines Schwulen Museums in Berlin e.V.)[3][4]։ Թանգարանի առաջին ցուցահանդեսները տեղի են ունեցել «AHA-Berlin» բեռլինյան ԼԳԲՏ կազմակերպության շենքում։ 1989 թվականին թանգարանը տեղափոխվել է Մերինգդամ 61 պողոտայի վրա գտնվող շենք։
2009 թվականին թանգարանն ընդունել է 13-հազարերորդ հաճախողին։ Թանգարանի հաճախողների 60%-ը կազմում են զբոսաշրջիկները։ Տարեդարձի առիթով Բեռլինի սենատն որոշել է և 2010, և 2011 թվականին տրամադրել թանգարանին 250 հազար եվրո[5][6][7]։ 2011 թվականին Գերմանիայի նախագահ Կրիստիան Վուլֆը պարգևատրել է թանգարանի երկու հիմնադիրներին՝ Անդրեաս Շտերնվայլերին և Վոլֆգանգ Տայսին[8][9]։
2013 թվականի մայիսին թանգարանը տեղափոխվել է Տիրգարտեն շրջանի վրա գնտվող շենք։ Նոր թանգարանը դարձել է հետազոտական կենտրոն, որտեղ բացի ցուցահանդեսային դահլիճներից կան նաև բոլորին հասանելի արխիվ և գրադարան[1][10]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր նույնասեռականության թանգարանը իր տեսակի միակ կազմակերպությունն է, որն ուսումնասիրում է նույնասեռական անձանց կյանքի բոլոր ասպեկտները՝ պատմությունը, մշակույթը և արվեստը, ինչպես նաև առօրյա կյանքը։ Այս պահին թանգարանում գործում է 127 ցուցադրություն[9]։
2004 թվականի դեկտեմբերից թանգարանում գործում է «նույնասեռական անձանց պատմության 200 տարին» մշտական ցուցադրությունն, որն ընդգրկում է Գերմանիայի պատմությունը 1790-1990 թվականներին և կապված է նույնասեռականների նկատմամբ գերմանական պետության և հասարակության հարաբերությունների զարգացման հետ։ Ցուցահանդեսում հատուկ տեղ է զբաղեցնում երրորդ ռեյխի ժամանակ գեյերի և լեսբիների հետապնդման եւ ոչնչացման թեման[11]։
Բացի այդ, ամեն տարի գործում են միմյանց փոխարինող տարբեր ցուցահանդեսներ։ Վերջին տարիներին թանգարանը դուրս է գալիս բուն հայեցակարգից և պարունակում է նաև նյութեր՝ նվիրված լեսբիականությանը և տրանսգենդերությանը[12]։
2010 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին թանգարանում տեղի է ունեցել Ռալֆ Քենիգի աշխատանքների ցուցահանդեսը[13]։ 2010-ի դեկտեմբերից մինչև 2011-ի մարտ՝ Ժան Շենեի աշխատանքների ցուցահանդես[14]։ Մինչև 2012 թվականի մարտ ամիսը թանգարանում անցկացվում էր Մագնուս Հիրշֆելդին նվիրված ցուցահանդես[15]։
2015 թվականից թանգարանում անցկացվում է դրա պատմության մեջ խոշորագույն «Homosexualität_en» ցուցահանդեսն, որը պատրաստվել է գերմանական պատմական թանգարանի հետ համատեղ[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ксения Максимова. (2013 թ․ հունիսի 20). «На грани пола: Музей гомосексуальности в Берлине». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Все о'гей — берлинский Музей гомосексуальности». Germania Online. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Schwules Museum — Freunde eines Schwulen Museums e.V. (գերմ.)
- ↑ Berlin’s Schwules Museum, Exploring The Past And Present // NPR, 17.02.2010 (անգլ.)
- ↑ Das Schwule Museum in Berlin erhält Senatsförderung // Rainbow Online, 11.12.2009 (գերմ.)
- ↑ Senatsgeld für das Schwule Museum Արխիվացված 2010-11-17 Wayback Machine // Siegessäule (գերմ.)
- ↑ Ehrung für Schwules Museum(չաշխատող հղում) // tv.berlin, 15.03.2011 (գերմ.)
- ↑ Президент Германии наградил основателей гей-музея высшим орденом страны Արխիվացված 2011-03-17 Wayback Machine // GayRussia, 15.03.2011
- ↑ 9,0 9,1 Orden für Gründer des Schwulen Museums // Queer.de, 11.03.2011 (գերմ.)
- ↑ «Das Schwule Museum zieht nach Tiergarten» (գերմաներեն). berlin.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Schwules Museum Արխիվացված 2011-12-06 Wayback Machine // Berlin.de (գերմ.)
- ↑ Berlin: Das Schwule Museum wird immer lesbischer Արխիվացված 2010-06-20 Wayback Machine // Lesben.org, 24.05.2009(գերմ.)
- ↑ Schwules Museum Berlin feiert 50 Jahre Ralf König(չաշխատող հղում) // Focus, 08.07.2010 (գերմ.)
- ↑ Schwules Museum ehrt Jean Genet // Queer.de, 05.12.2010 (գերմ.)
- ↑ Die Sauciere des Magnus Hirschfeld // Queer.de, 09.12.2011 (գերմ.)
- ↑ Парад «гомосексуальностей» в Берлине
- ↑ Die Ausstellung «Homosexualität_en»: Die Verschiebung der Mitte
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք (գերմ.)
- Bilder von UNS: Zwei Ausstellungen im Schwulen Museum Berlin(չաշխատող հղում) // DU&ICH, 20.12.2011 (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համասեռականության թանգարան» հոդվածին։ |
|