Հակոբ Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Տերտերյան
Ծնվել էփետրվարի 23, 1924(1924-02-23)[1]
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 7, 1996(1996-01-07)[1] (71 տարեկան) կամ հունվարի 8, 1996(1996-01-08) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունմիջատաբան և կենդանաբան
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Հակոբ Եփրեմի Տերտերյան (փետրվարի 23, 1924(1924-02-23)[1], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 1996(1996-01-07)[1] կամ հունվարի 8, 1996(1996-01-08), Երևան, Հայաստան), հայ կենդանաբան-միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989):

Եվա Տերտերյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Տերտերյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 23-ին, Սիմֆերոպոլ (Ղրիմ) քաղաքում։ 1946 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1946 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում, 1961 թվականից՝ անողնաշարավոր կենդանիների բաժնի, 1976-1996 թվականներին՝ միջատաբանության լաբորատորիայի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են արյունածուծ երկթևանիների որոշ խմբերի (մլակներ, մժղուկներ մոծակներ և այլն) կարգաբանության, ձևաբանության, էկոլոգիայի, կենսաբանության և այլ հարցերի[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական միջատաբանական ընկերության հայկական բաժանմունքի նախագահ (1980-1989):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Насекомые двукрылые: Мошки (Simuliidae), 1968.
  • Определитель личинок слепней: Տերտերյան Հակոբ Եփրեմի, Ереван, Изд-во АН АрмССР, 1979, 82 с.[4]
  • Հայկական ԽՍՀ վնասակար երկրաչափ թիթեռների որոշիչ։ Վարդիկյան Սեդա Ավագի, Առաքելան Ա. Հ, Տերտերյան Հ. Ե, Հարությունյան Գ. Ա., Կենդանաբանության ինստիտուտ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980։
  • Արյունածուծ երկթևանիները որպես գյուղատնտեսական կենդանիների վնասատուներ։ Տերտերյան Հակոբ Եփրեմի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1958, 79 էջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=22376
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 602։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  4. Տերտերյան, Հակոբ Եփրեմի (1979). Определитель личинок слепней: (Dipetra, Tabanidae) СССР. АН АрмССР, Институт Зоологии. Ереван: Изд-во АН АрмССР. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  5. Տերտերյան, Հակոբ Եփրեմի (1958). Արյունածուծ երկթևանիները որպես գյուղատնտեսական կենդանիների վնասատուներ. Կենդանաբանական ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]