Եվա Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Տերտերյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1928(1928-12-04) (91 տարեկան)
ԾննդավայրԲելոգորսկ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Եվա Եփրեմի Տերտերյան (դեկտեմբերի 4, 1928(1928-12-04), Բելոգորսկ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ-ճառագայթակենսաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991): Հակոբ Տերտերյանի քույրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Տերտերյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 4-ին, Բելոգորսկ (այժմ՝ Ուկրաինայի Ղրիմի մարզում) քաղաքում: 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1952 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (2005 թվականից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում) ֆիզոլոգիայի, 2003 թվականից՝ կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոններում[1]:

Աշխատանքները վերաբերում են հավերի հետսաղմնային օնտոգենեզում և կենսաբանական ակտիվ նյութերի (միսկոմբինատի թափոնների՝ ճարպ, շլյամ, շրդանային հեղուկ) օգտագործման ժամանակ լիպիդների փոխանակության և մարսողական օրգանների ֆունկցիայի ուսումնասիրության խնդիրներին: Հեղինակ է «Ռադիոկենսաբանություն» (2000) ուսումնական ձեռնարկի[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «2002 թվականի կին» (2002):
  • ՀՀ անասնաբուժական (կենդանաբուժության բժշկագիտության) ԳԱ անդամ (2004):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիոկենսաբանություն: Երևան: ՀԳԱ, 2000, 144 էջ[2]:
  • Липидный обмен у кур в постнатальном онтогенезе и при использовании биологически активных добавок : диссертация ... доктора биологических наук : 03.00.13 / Моск. с.-х. акад. им. К. А. Тимирязева. - Ереван, 1987. - 494 с. : ил. Физиология человека и животных OD 71 89-3/224.[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 602:
  2. Տերտերյան Եվա Եփրեմի (2000)։ Հովսեփյան Թ Ռ, Կալդրիկյան Մ Հ, eds.։ Ռադիոկենսաբանություն: Ուսումնական ձեռնարկ։ Գյուղատնտեսության նախարարութուն ՀՀ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա։ Երևան: տպ. ՀԳԱ 
  3. «Тертерян, Ева Ефремовна - Липидный обмен у кур в постнатальном онтогенезе и при использовании биологически активных добавок: диссертация доктора биологических наук: 03.00.13 - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-04-05