Հակոբ Վահրամ Չերչիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Վահրամ Չերչիյան
Ծնվել էանհայտ
Մահացել է20-րդ դար
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունուսուցիչ և գեղագիր

Հակոբ Վահրամ Չերչիյան, հայ մանկավարժ, ձեռագրաբան, Ստամբուլի Ռոբերտ քոլեջի մաթեմատիկայի, աշխարհագրության և գեղագրության պրոֆեսոր, որը հայտնի է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության մշակմամբ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ հայ Հակոբ Վահրամ Չերչիյանը մանկավարժ էր[1]։ Նա մեկնել է ԱՄՆ՝ «Պալմերի մեթոդն» ուսումնասիրելու համար, որն այդ ժամանակ լայն տարածում էր գտել[2]։ Չերչիյանը հայտնի էր նրանով, որ այս մեթոդը դասավանդում էր իր պրոֆեսորական կարիերայի ընթացքում[1][2]։ Նա վերադարձավ Ստամբուլ և դարձավ Ստամբուլի Ռոբերտ քոլեջի մաթեմատիկայի, աշխարհագրության և գեղագրության պրոֆեսոր։ Իր 40-ամյա քոլեջի կարիերայի ընթացքում Ռոբերտա Չերչիյանը վերապատրաստել է 10,000-ից պակաս ուսանողների[3]։

Աթաթուրքի ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Չերչիյանի նախագծած ստորագրությունը, որն ի վերջո ընտրեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Թուրքական Հանրապետության սկզբնական տարիներին և Աթաթուրքի բարեփոխումների ժամանակ լատինատառ այբուբենը ներմուծվեց, որը փոխարինեց այն ժամանակ օգտագործվող պարսկա-թուրքական գրին։ Բարեփոխումների շրջանակում, համաձայն 1934 թվականի ազգանունների մասին օրենքի, Թուրքիայի քաղաքացիներից պահանջվում էր նաև ազգանուն կրել։ Մինչ այս Թուրքիայում ազզգանուն էին կրում երկրի քրիստոնյա և հրեա քաղաքացիները, իսկ մուսուլմանները ազգանուններ չէին օգտագործում։ Մուսուլմանները հիմնականում կոչվում էին իրենց սոցիալական կամ մասնագիտական տիտղոսներով, ինչպիսիք են «փաշա», «հոկա», «բեյ», «հանըմ», «էֆենդի» կամ նրանց անունները լրացվում էին իրենց հոր անուններով[1][2]։ Ազգանուն պարտավոր էր ունենալ նաև Մուստաֆա Քեմալը, որին Թուրքիայի խորհրդարանը տվել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր»[1][2]։ Խորհրդարանի շատ անդամներ, այդ թվում՝ Չերչիյանի նախկին աշակերտներից ոմանք, ենթադրել են, որ Աթաթուրքին իր անվան համար նոր ստորագրություն է պետք։ 1934 թվականի նոյեմբերի մի առավոտ խորհրդարանի անդամները առաջարկը ներկայացրին Չերչիյանին, որը նա ընդունեց[1][2]։ Այդ գիշեր Չերչիյանը Աթաթուրքի համար ստորագրության 5 նմուշ է ստեղծում, որոնցից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն անձամբ է ընտրել «Կ. Աթաթուրք» տարբերակը (նկարում պատկերվածը)[4]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հակոբ Չերչիյանի որդու՝ Դիքրան (Տիգրան) Չերչիյանի, 1938 թվականին Աթաթուրքի մահվանից հետո փորձ արվեց մոռացության մատնել իր հոր ներդրումը Աթաթուրքի ստորագրության մեջ. «Ոմանք փորձում էին ուրիշներին ներկայացնել որպես ստորագրության հեղինակ։ Ջանքեր եղան հորս մոռանալու համար։ Բայց ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ZİFLİOĞLU, VERCİHAN (2010 թ․ հոկտեմբերի 29). «Atatürk's signature came from hand of Armenian-Turkish master». Hürriyet. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ZİFLİOĞLU, VERCİHAN (2010 թ․ նոյեմբերի 10). «Atatürk'ün imzasının öyküsü». Radikal (Turkish). Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Demir, Ramazan (2009). Ermeni isyanı ve Harput Ermenileri : Ararat-Gakgoş diyaloğu (Turkish). Ankara: Palme Yayıncılık. ISBN 9786055829223.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Ulu, Cafer (2009). Türkiye Cumhuriyeti'nde Ermeniler (Turkish). Ankara: Atatürk Kültür, Dil ve Tarih Yüksek Kurumu, Atatürk Araştırma Merkezi. էջ 122. ISBN 9789751621436. «Çerçiyan'dan bizzat duyduğunu ve Ankara'dan istenen 5 adet imza örneğinden birini Atatürk'ün seçtiğini söylemiştir. Translated from Turkish: After creating 5 samples of signatures, Atatürk chose one of them.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)