Ծնվել է 1890 թ. դեկտեմբերի 20-ին, Լոռու Շահնագար գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, չորս տարի ուսանել ՎենետիկիՄխիթարյանների մոտ, ավարտել Թրֆլիսի Ներսիսյան դպրոցը (1912)։ Աշխատակցել է «Կոմունիստ» (Բաքու), «Կարմիր աստղ», ապա «Մարտակոչ» օրաթերթերին (Թիֆլիս)։ Գրել է հեղափոխական ոգով տոգորված բանաստեղծություններ։ 1922 թվականին մասնակցել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի հիմնադրմանն ու նրա օրգան «Դարբնոց» ամսագրի հրատարակմանը։ Այվազյանը իր հոդվածներում հանդես է եկել սոցիալիստական արվեստին խորթ ուղղությունների դեմ։ Մահացել է 1924 թ. ապրիլի 19-ին, ծննդավայրում։
Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 348)։