Հակոբ Ազիզյան
Արտաքին տեսք
Կադր «Հեղնար աղբյուր» ֆիլմից (1970) | |
| Ծնվել է | ապրիլի 19, 1938 (87 տարեկան) |
| Ծննդավայր | Գեղհովիտ, Գեղարքունիքի մարզ |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Աշխատավայր | Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
| Ընտրանի | «Այս կանաչ, կարմիր աշխարհը» «Հեղնար աղբյուր» «Հնձան» |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հակոբ Աղվանի Ազիզյան (ապրիլի 19, 1938, Ղարանլուղ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1964 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, 1995-2000 թվականներին եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002 թվականներին` գլխավոր ռեժիսոր։ 1973 թվականից դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, 2004 թվականից՝ պրոֆեսոր[1]։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամսոնյան՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
- Բոլենբրոկ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1988 | Ռիչարդ II | Հենրի Բոլինգբրոք |
| 1988 | Համբարձում | Գեորգ |
| 1984 | Հող և ոսկի | Ստեփան Մարգարյան |
| 1980 | Կտոր մը երկինք | |
| 1975 | Այս կանաչ, կարմիր աշխարհը | Դիլան |
| 1973 | Տտիպ խաղող | Սահակ |
| 1973 | Հնձան | |
| 1972 | Վերադարձ | Ռուբեն |
| 1970 | Հեղնար աղբյուր | Երանոս |
| 1969 | Չախ-Չախ թագավորը | Սիմոն |
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»
- Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||