Հակոբոս Իսավերտենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբոս Իսավերտենց
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1835(1835-03-13)[1]
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 28, 1902(1902-08-28)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԱզոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ և խմբագիր

Հակոբոս Իսավերտենց (մարտի 13, 1835(1835-03-13)[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 28, 1902(1902-08-28)[1], Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), հայ բանասեր, թարգմանիչ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1854)։ 1871-1872 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1835 թվականին Զմյուռնիա քաղաքում։ 1854 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ[3]։

Գրել է հայերեն, անգլերեն և ֆրանսերեն աշխատություններ՝ նվիրված Հայոց եկեղեցու ծիսակարգին, արարողություններին, հայոց պատմությանը։ Կատարել է թարգմանություններ[3]։ Մասնավորապես, Էդուարդ Սիրունյանի հետ ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդ Ալիշանի «Սիսուան» աշխատությունը[2]։

Հակոբոս Իսավերտենցը մահացել է 1902 թվականին Իտալիայի Ազոլո քաղաքում[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսավերտենց Հ., Ուղեւորութիւն ի Պոմպէյ Հնդկաց, 1887։
  • Իսավերտենց Հ., Գաղղիա եւ Բրուսիա, 1870։
  • Իսավերտենց Հ., Լճակիս ձկնորսը:Երեկոյան ժամուց խորհրդածութիւնք, 1873։
  • Իսավերտենց Հ., Կրթարան անգղիական լեզուի, հ. 1-2, 1880-1881:
  • Իսավերտենց Հ., Histoire de l’Armenie, 1888.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=6610
  2. 2,0 2,1 Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. 2015. ISBN 978-5-89700-042-5. OCLC 946992674.
  3. 3,0 3,1 3,2 Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հակոբոս Իսավերտենց