Հակամակասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airbus А380-ի նստատեղերի հակամակասարները:

Հակամակասար, տարբեր չափերի թղթից կամ կտորից պատրաստված անձեռոցիկ[1], որը դնում են փափուկ բազմոցների կամ թիկնաթոռների թիկնակներին կամ արմնկակալներին՝ կահույքի պաստառը չկեղտոտելու նպատակով[2]։ Անվանումը ծագել է մակասարի ձեթի անվանումից, որով Անգլիայում հարդարում էին մազերը։ Մակասարի ձեթն այնքան յուղոտ էր, որ կահույքի պաշտպանության համար օգտագործում էին հատուկ անձեռոցիկներ՝ հակամակասարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակասարի ձեթը տարածված է եղել 19-րդ դարի Անգլիայի տղամարդկանց շրջանում, իսկ 20-րդ դարի սկզբից՝ որպես մազերի կոնդիցիոներ[3]։

Այն տարբեր տեսակի բուսական յուղերի խառնուրդ է։ Մակասարի ձեթի բաղադրության մեջ է մտնում կոկոսի և արմավենու յուղ (հիմնական բաղադրիչ), իլանգ-իլանգի եթերային յուղ, եգիպտացորենի ձեթ, երիժնակի յուղ և վիտամինային կոմպլեքս[4]։ Իր անունն ստացել է Ինդոնեզիայի Մակասար քաղաքի պատվին, որտեղից ստանում էին մակասարի յուղի բաղադրիչները (ի սկզբանե հիմնական բաղադրիչը ցեյլոնյան կաղնին էր կամ մակասարյան ծառը՝ Schleichera oleosa[5]): Յուղը արտահանվում էր Անգլիա, որտեղ այն բուրահաղորդում էին և վաճառում որպես մազերի օգտակար քսուք և գովազդում որպես ճաղատացման դեմ միջոց։

Յուղը շատ ճարպոտ է և դժվար է չորանում։ Ձեթի տարածման հետ տնային տնտեսուհիները փափուկ կահույքի գլխակալները ստիպված էին պատել հատուկ անձեռոցիկներով, որ երեսքաշի վրա չմնային յուղային հետքեր[6]։ Ժամանակի ընթացքում այդ անձեռոցիկներն սկսեցին անվանել համակամասարներ։ Այժմ այսպիսի անձեռոցիկներ կամ կտորներ են օգտագործում ինքնաթիռների, գնացքների և ավտոբուսների նստատեղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. И. Епишкин Исторический словарь галлицизмов русского языка. — М.: «ЭТС», 2010.
  2. John Fleming, Hugh Honour The Penguin Dictionary of Decorative Arts. — London: «Viking», 1977. — P. 26. — 930 p. — ISBN 0713909412
  3. «Men's Hair Care Lesson: How Conditioner Works». Detailsformen.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Ylang-ylang essential oil information». Essentialoils.co.za. 2014 թ․ մայիսի 29.
  5. Ghosh, P; Chakraborty, P; Mandal, A; Rasul, M G; Chakraborty, Madhumita; Saha, A (март 2011). «Triterpenoids from Schleichera oleosa of Darjeeling Foothills and Their Antimicrobial Activity». Indian Journal of Pharmaceutical Sciences. 73 (2): 231–233. doi:10.4103/0250-474x.91568. PMC 3267311. PMID 22303070.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Charles Dickens, Sketches by Boz 1836: Tales: Ch 4, The Tuggses at Ramsgate