Լևոն Հազարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հազարապետյան, Լևոնից)
Լևոն Հազարապետյան
Ծնվել է1881
ԾննդավայրԱխալցխա
Վախճանվել է1946
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա (1917)
Մասնագիտություննկարիչ

Լևոն Հազարապետյան (1881, Ախալցխա - 1946, Փարիզ), հայ նկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալցխայում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի Ստրոգոնովի նկարչական ուսումնարանում, ապա մեկնել է Գերմանիա, կատարելագործվել Մյունխենի գեղարվեստների ակադեմիայում, ավարտել 1917 թվականին։ Վերադառնալով Կովկաս՝ որպես նկարչության ուսուցիչ աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետագայում՝ Թիֆլիսում Ստեփան Լիսիցյանի գիմնազիայում, եղել է ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի տնօրեն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է գրաֆիկական արժեքավոր գործեր, որոնցից նմուշներ պահվում են արտասահմանյան թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնում։ Աշխատակցել է «Հասկեր», «Լուսաբեր» հանդեսներին, ինչպես նաև մի շարք գրքերի նկարազարդման աշխատանքներին[1]։

Լավագույն գործերից են՝ «Սալոմե», «Աղջիկը վանդակով», «Ինքնանկար», «Եվա», «Պոետ», «Հովհաննես Մկրտչի գլուխը» և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 134.