Հազարամյակի դերասանուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարամյակի դերասանուհին
ճապ.՝ 千年女優
Ժանրֆենթեզի ֆիլմ և դրամա
Երկիր Ճապոնիա
Թվականհուլիսի 28, 2001[1], սեպտեմբերի 14, 2002[2] և սեպտեմբերի 12, 2003[2]
Լեզուճապոներեն
ՌեժիսորՍատոսի Կոն
ՊրոդյուսերՏարո Մակի
Սցենարիստ(ներ)Սատոսի Կոն և Սադայուկի Մուրայ
ԴերակատարներՄամի Կոյամա, Ֆումիկո Օրիկասա, Սյոձո Իիձուկա, Մասայա Օնոսակա, Սյոկո Ցուդա, Հիրոտակա Սուձուոկի, Տակո Իսիմորի, Հիսակո Կյոդա, Կոիտի Յամադերա և Մասանե Ցուկայամա
ՕպերատորՀիսաո Սիրաի
ԵրաժշտությունՍուսումու Հիրասավա
Տևողություն83 րոպե
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Հազարամյակի դերասանուհին (ճապ.՝ 千年女優), ռեժիսոր Կոն Սատոսիի անիմացիան` թողարկված 2001 թվականին Madhouse ստուդիայի կողմից։ Այն պատմում է տարեց դերասանուհու կյանքը ուսումնասիրող փաստագրագետի պատմության մասին, որտեղ ֆիլմը և կյանքը միախառնվում են և խճճվում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիան նկարահանված է «ֆիլմը ֆիլմում» ձևաչափով, իսկ սյուժեն գրված է բարդ պատմողական ձևով։

Գլխավոր հերոսը ռեժիսոր Գենյա Տատիբանան է, որն աշխատում է հայտնի դերասանուհի Տիյոկո Ֆուձիվարայի մասին վավերագրական ֆիլմի վրա։ Կինոստուդիան, որտեղ նա խաղում էր, քանդում են, իսկ ծերացած Տիյոկոն վաղուց հեռացել է հասարակական կյանքից, սակայն հաճույքով համագործակցում է Տատիբանայի հետ։ Նա սկսում է պատմել իր կյանքի պատմությունը ամենասկզբից մինչև փառքի բարձունքը։ Նրա պատմությանը միախառնվում են ֆիլմերի տեսարանները, որոնցում Տիյոկոն խաղացել է գլխավոր դերերը, ուստի դժվար է դառնում հասկանալը, թե որն է այս ամենից իրական իրադարձություն և որը՝ սցենար։ Տիյոկոյի կյանքը անցել է անհանգիստ ժամանակներում, իսկ նրա հերոսներն ապրել են Սենգոկու ժամանակաշրջաններից մինչև ֆուտուրիստական տիեզերական դարաշրջաններ։

Տիյոկոն ծնվել է Կանտոյի մեծ երկրաշարժի ժամանակ (հետագա կյանքում երկրաշարժերով են ուղեկցվում նրա կյանքի բոլոր առանցքային իրադարձությունները)։ 1930-ականներին՝ դեռ երեխա ժամանակ, Տիյոկոն օգնում է այլախոհ-նկարչին թաքնվել ֆաշիստական կառավարությունից։ Տիյոկոն սիրահարվում է նկարչին, որը ստիպված էր փախչել հաջորդ օրը՝ նախապես թողնելով իր նկարչական պարագաներով ճամպրուկի բանալին։ Չնայած մոր առարկություններին, Տիյոկոն դառնում է դերասանուհի, որպեսզի հնարավորություն ունենա ճամփորդելու։ Նա հույս ունի գտնել նկարչին և նրան հանձնել բանալին։

Բոլոր ֆիլմերում, որտեղ նկարահանվել է Տիյոկոն, նա հետապնդում է իր սիրեցյալին։ Կյանքում ևս, լինելով արդեն ամուստացած կին, չի կարողանում հրաժարվել մշտական հետապնդումներից։ Պատմության ավարտին սկսվում է երկրաշարժը։ Նա վիրավորում է, Տատիբանան Տիյոկոյին տանում է հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին Տատիբանան հիշում է ոստիկանների հետ խոսակցությունը։ Ոստիկանը պատմում է, որ ինքը Տիյոկոյին հարցաքննելու հաջորդ օրը բռնել է նկարչին, տանջել, և քանի որ վերջինս ոչինչ չի ասել, սպանել է։ Տատիբանան երկար տարիներ չէր կարող դա պատմել Տիյոկոյին։ Ռեժիսորը իր օպերատորի հետ գալիս է պալատ՝ դերասանուհու մոտ, և հրաժեշտ տալիս նրան։ Այնտեղ նա Տատիբանին ասում է, որ ինքն անձամբ սիրել է նկարչին հետապնդել։

Ֆիլմի վերջում Տիյոկոն մահանում է, որպեսզի շարունակի բռնել նկարչին հաջորդ կյանքում։

Ոճ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հարթ չէ և բարդանում է ֆլեշբեքներով և ֆիլմի հատվածներով, որտեղ խաղացել է Ֆուձիվարան։ Տատիբանան և նրա օպերատորը նույնպես հայտնվում են ֆիլմերում, ընդ որում Գենյան միշտ խաղում է Տիյոկոյի հերոսուհու պաշտպանի դերում։ Մի անգամ նա փրկել է նրան նաև իրականում, երբ դեռ կինոստուդիայում անփորձ օգնական էր։ Օպերատորը դերեր չի խաղում, բացի դրանից, տեսախցիկը մնում է նրա հետ։

Ֆիլմը կառուցված է փոփոխվող պատմական ժամանակների արտացոլումով, որոշ տեսարաններ հիշեցնում են Ուկիյո-է, մյուսները՝ Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը, հատկապես «Գահը արյան մեջ» ֆիլմը, դրանով հանդերձ պատմության մեջ այլ ֆիլմերի մասին հղումներ չկան։ Դրա փոխարեն ռեժիսորը փորձել է ստեղծել ճապոնական կինոմատոգրաֆիայի պատմության տեսությունը։ Սատոսին հաստատում է, որ մինչ «Millennium Actress»-ը նա ծանոթ չի եղել պատմական կինոմատոգրաֆիային և շատ բան իմացել է անիմացիան պատրաստելու ընթացքում։ Մասամբ շատ բան է իմացել կիմոնոյի պատմությունից։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Millennium Actress ջերմ ընդունելության արժանացավ քննադատների կողմից, «առաջին» ցուցանիշը RottenTomatoes.com-ում 94 % էր[3]։ Los Angeles Times քննադատը նշել է, որ ֆիլմը «հմայիչ կերպով տանում է այնտեղ, որտեղ մինչ այդ ֆիլմերը չեն տարել[4]։ Chicago Tribune-ից Քևին Ուիլյամսը ֆիլմին տվել է չորս աստղ՝ ուղեկցելով հետևյալ մեկնաբանությամբ

Նկարը անիմացված է, բայց մարդկային է և դիպչում է յուրաքանչյուրի հոգուն, ով սիրել է ուժգին[5]

Ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր Վճարները ԱՄՆ դոլարով Ցուցադրումների քանակ
United States 37 285 6
United States Opening Weekend 18 732 6[6]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Millennium Actress և «Ուրվականներից քշվածները» ճապոնիայի մշակույթի վարչության փառատոնում արժանացել են են գրան-պրի մրցանակին[7]։
  • «Լավագույն անիմացիոն ֆիլմ» 2001 թվականին Ֆանտազիա փառատոնում։
  • «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» Կոբայի ութերորդ անիմացիոն փառատոնում։
  • «Օֆուդզի Նոբուրոյի անվան մրցանակին (կատարելագործված անիմացիայի համար)» (հուն․՝ 大藤信郎賞) Մայնիտի մրցանակաբաշխության ժամանակ։
  • «Orient Express Award» 2001 թվականի Կատալոնիայի միջազգային կինոփառատոնում։
  • Էմմիի չորս նոմինացիաների։
  • Գտնվում է Internet Movie Database-ի լավագույն հիսնյակում[8]։

Գործող անձանց ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիյոկո Ֆուդզիվարա (ճապ.՝ 藤原千代子 фудзивара тиёко) — ֆիլմի գլխավոր հերոսուհի, հայտնի արտիստուհի։

Սեյու։ Ֆումիկո Օրիկասա (մանկություն), Մամի Կոյամա (երիտասարդություն), Միյոկո Սյոձի (ծերություն)

Գենյա Տատիբանա (ճապ.՝ 立花源也 татибана гэнъя) — ռեժիսոր՝ Տիյոկոյի տաղանդի առջև խոնարհվող և նրա մեծ երկրպագու։ Գործողության ընթացքում նկարահանվում է նրա կյանքի մասին ֆիլմը։ Տիրապետում է Տիյոկոյի նկարների ամբողջական հավաքածուին։

Սեյու։ Մասամատի Սատո (մանկություն), Սյոձո Կոյամա (երիտասարդություն), Միյոկո Իյձյուկա (ծերություն)

Կյոդզի Իդա (ճապ.՝ 井田 恭二 ида кё:дзи) — Տատիբանիի օպերատոր, թերահավատորեն է վերաբերվում Տիյոկոյին և իր ղեկավարի նրա հանդեպ ունեցած կրքին։

Սեյու։ Մասայա Օնոսակա

Էյկո Սիմաո (ճապ.՝ 島尾詠子 симао эйко) — արտիստ, Տիյոկոյի հետ մրցակցել է ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքում։

Սեյու։ Սյոկո Ցուդա

Դեյունյիտի Օտակի (ճապ.՝ 大滝諄一 о:таки дзюнъити) — ռեժիսոր, Գինեյ կինոընկերության տնօրենի որդին, որտեղ Ֆուձիվարան ունեցել է իր առաջնախաղը։ Ավելի ուշ նա խաբեությամբ ամուսնացել է Տիյոկոյի հետ, ինչով Էյկոյին հուսահատության մեջ է գցել։

Սեյու։ Խիրոտակա Սուձուոկի

Մինո (ճապ.՝ 美濃 мино) — Տնային տնտեսուհի Ֆուձիվարայի տանը։

Սեյու։ Թոմիե Կատաոկա

Ստուդիայի օգնական (ճապ.՝ 番頭 бандо:)

Սեյու։ Տակո Իսիմորի

Գինեյան ստուդիայի ղեկավար (ճապ.՝ 銀映専務 гинъэй сэмму)

Սեյու։ Կան Տոկումարու

Տիյոկոյի մայրը (ճապ.՝ 千代子の母 тиёко но хаха)

Սեյու։ Խիսակո Կյոդա

Նկարիչ (ճապ.՝ 鍵の君 кагэ но кими, господин с ключом) — խորհրդավոր հակակառավարական նկարիչ, որին հետապնդում էր Տիյոկոն ամբողջ կյանքի ընթացքում և նույնիսկ մահից հետո։

Սեյու։ Կոիտի Յամադերա

Սպիով ոստիկան (ճապ.՝ 傷の男 кадзу но отоко, мужчина со шрамом) — երիտասարդ տարիքում բռնել է նկարչին, տնջել նրան և սպանել։ Տիյոկոյի հայտնի դառնալուց հետո ճանաչում է նրան և գալիս ստուդիա, որ նրան հանձնի խորհրդավոր բանալու տիրոջ նամակը և պատմի նրան այն մասին, թե ինչ է եղել նրա հետ։ Սակայն դերասանուհին նամակը ստանալուն պես փախչում է, և ոստիկանը ստիպված է լինում գործի մասին տեղյակ պահել երիտասարդ Գենյային։

Սեյու։ Մասանե Ցուկայամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Rotten Tomatoes - Millennium Actress». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Turan, Kenneth. «Millennium Actress Movie Review». The Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Williams, Kevin. «Movie Review: Millennium Actress». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite news}}: Invalid |url-status=500 (օգնություն)
  6. «IMDb Sennen joyû (2001) - Box office / business». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «2001 Japan Media Arts Festival Awards» (Japanese). Japan Media Arts Plaza, Agency for Cultural Affairs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «IMDb Best / Worst "Animation" Titles». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]