Հագնված մախա (Ֆրանցիսկո Գոյայի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հագնված մախա
Goya Maja ubrana2.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1800
բարձրություն95 սանտիմետր[1]
լայնություն190 սանտիմետր[1]
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ժանրդիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
սեփականատերManuel de Godoy, Prince of the Peace?
ներշնչված էՄերկ Մախան
կայք
La Maja vestida Վիքիպահեստում

«Հագնված մախա» (իսպ.՝ La maja vestida), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարն է, վրձնել է 1800-1805 թվականներին։ Համարվում է «Մերկ մախա» նկարի զույգ նկարը։ Երկու նկարները պատկանել են Իսպանիայի առաջին նախարար, հայտնի կնամոլ Մանուել Գոդոյին, հանդիսացել են նրա մերկ բնորդներով նկարների հավաքածուի մի մասը, ընդ որում, «Մերկ մախա» նկարը ծածկված է եղել «Հագնված մախա» նկարով, այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինել հանդիսատեսին ներկայացնել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Իսպանական ինկվիզիցիայի կողմից Գոդոյի հավաքածուն բռնագրավելուց հետո երկու նկարները պահպանվել են Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1901 թվականից կողք կողքի ցուցադրվում են Պրադո թանգարանում[2]։

Մախա անվանել են 18-19-րդ դարերի ցածր խավի իսպանացի քաղաքաբնակ կանանց, որոնք հայտնի էին իրենց պճնամոլությամբ և ուրախ բնավորությամբ, սակայն սկզբում նկարներն անվանվել են «Գնչուհիները», դա երևում է Գոդոյի գույքի 1808 թվականի գույքացուցակից[3]։ Ավելի վաղ համարվել է, որ նկարներում պատկերված է Մարիա Կաետանա Դե Սիլվան, 13-րդ դքսուհի Ալբան, սակայն հիմա արվեստաբաններն ավելի հավանական են համարում, որ որպես մոդել է հանդես եկել Պեպիտա Տուդոն՝ Գոդոյի սիրուհին, որը հետո դարձել է նրա կինը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]