Հագենդրա Տափա Մագար
Հագենդրա Տափա Մագար նեպալ.՝ खगेन्द्र थापामगर | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1992 |
Ծննդավայր | Բագլունգ |
Մահացել է | հունվարի 17, 2020[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Պոկհարա, Kaski District[2] |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրոն | բուդդայականություն |
Khagendra Thapa Magar Վիքիպահեստում |
Հագենդրա Տափա Մագար (հոկտեմբերի 4, 1992, Բագլունգ - հունվարի 17, 2020[1], Պոկհարա, Kaski District[2]), Նեպալի բնակիչ, որը 2010 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2011 թվականի հունիսի 12-ն աշխարհի ամենացածրահասակ մարդն էր։ Նրա հասակը 67,08 սանտիմետր է[3]։ Մագարը գաճաճ է։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին՝ չափահաս դառնալուց հետո, Մագարը, որը ճանաչում է ստացել իբրև աշխարհի ամենացածրահասակ դեռահաս, Էդվարդ Նինյո Հերնանդեսից խլել է աշխարհի ամենափոքր մարդու տիտղոսը, որի հասակը 70 սանտիմետր է[4]։
2011 թվականի հունիսի 12-ին ամենացածրահասակ մարդու տիտղոսն ստացել է Ֆիլիպիններում ծնված Ջունրի Բալուինգը, որի հասակը 56 սանտիմետր է[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագարը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Նեպալի Բագլունգ շրջանում[3]։ Հայրը Ռուփ Բահադուրն է, մայրը՝ Դանա Մայա Տափա Մագարը։ Գյուղի բնակիչները Մագարին տվել են «փոքրիկ Բուդդա» մականունը։ Ծնվելու ժամանակ կշռել է 600 գրամ, իսկ մահվան պահին՝ 5,5 կիլոգրամ։
2008 թվականի մայիսին Մագարը հայտնվել է բրիտանական «Channel 4» հեռուստաալիքի «Ես և աշխարհի ամենափոքրիկ մարդը» վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորը Մարկ Դոլանն է[6]։
Նրա մասին պատմությունը հայտնվել է ուկրաինական «Inside Out» գիտահանրամատչելի ծրագրում, որի մշտական հաղորդավարը 2010 թվականից ի վեր հայտնի լուսանկարիչ և ճանապարհորդ Դմիտրի Կոնստանտինովիչ Կոմարովն է։
Մագարը մահացել է 2020 թվականի հունվարի 17-ին թոքերի բորբոքումից, որի մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը[7]։
«Հագենդրան արագորեն գրավել է հանրության ուշադրությունը և 2011 թվականին զբոսաշրջության ոլորտում նշանակվել Նեպալի բարի կամքի դեսպան», - հայտնում է կայքը։
«Ընկերների խոսքով՝ Հագենդրան վերջին շրջանում պայքարել է սրտի, շնչարգելքի (ասթմա) և թոքաբորբի հետ կապված խնդիրների դեմ։ Հունվարի 16-ին նա տեղափոխվել է Նեպալի «Manipal» հիվանդանոց և մահացել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին», - նշվում է կայքում։
Ներկայումս ամենակարճահասակ մարդու կոչումն անցել է Կոլումբիայի բնակիչ Էդուարդ Նինյո Էռնանդեսին, որի հասակը 70,21 սանտիմետր է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 World's shortest man dies in Nepal at 27
- ↑ 2,0 2,1 2,2 Muere el hombre más bajito del mundo: tenía 27 años y medía solo 67 centímetros (իսպ.) — 1903. — ISSN 1136-0143
- ↑ 3,0 3,1 «Guinness World Records Confirm 2-Ft 2.41-In Khagendra As The New World's Shortest Man» (անգլերեն). guinnessworldrecords.com. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Фоторепортаж: самый маленький человек планеты». BBC Russian. 2010 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Житель Филиппин признан самым маленьким человеком в мире». lenta.ru. 2011 թ․ հունիսի 12. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Programme Two: The World's Smallest Man and Me». Channel4.com. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(անգլ.)|publisher=
- ↑ «World's shortest man dies in Nepal at 27». Agence-France Presse. Yahoo!. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսանկարներ BBC-ի կայքում(անգլ.)