Պոկհարա
Քաղաք | ||
---|---|---|
पोखरा | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1962 թ. | |
Մակերես | 56±1 կմ² | |
ԲԾՄ | 900 մետր | |
Բնակչություն | 353 841 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+05:45? և NPT? | |
Հեռախոսային կոդ | 061 | |
Փոստային դասիչ | 33700 (WRPD), 33702, 33704, 33706, 33708, 33713 | |
Պաշտոնական կայք | pokharamun.gov.np | |
| ||
Պոկհարա (Նեպ. पोखरा),քաղաք կենտրոնական Նեպալում, Կասկի շրջանի, Գանդակի գոտու և Նեպալի Արևմտյան տարածաշրջանի վարչական կենտրոնը[1][2]։ Տեղավորված է Կատմանդու քաղաքից 198 կմ դեպի արևմուտք, բնակչությունը՝ մոտ 300 000 մարդ[3]։ Այն բնակչության թվով Նեպալի երրորդ քաղաքն է՝ Կատմանդուից և Բիրատնագարից հետո։


Քաղաքը գտնվում է Պհևա լճի մոտ։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի ութսունհազար լեռնագագաթներով (Դհաուլագիրի, Անապուրնա, Մանասլու) Հիմալայներ՝ (Մեծ Հիմալայան լեռնաշղթա)։ Այդ պատճառով էլ քաղաքը զբոսաշրջիկների մեջ շատ հայտնի է։ Պոկհարայից սկսվում է հեծանվային ուղիների շարք։
Քաղաքում ապրում են նևարներ, գուրունգներ, մագարներ, չխերտներ, թխակալներ և Նեպալի այլ ազգեր։ 1950-ական թվականներից Պոկհարայի հովիտում սկսեցին բնակվել բազում տիբեթական փախստականներ, ովքեր սկզբում ապրում էին ճամբարներում։
1960 թվականին քաղաք մտան հիպիները, ովքեր ստեղծեցին բազմաթիվ բնակավայրեր։ Այն բանից հետո, երբ Բիրենդրա թագավորը այլազգիների համար փոխեց վիզային քաղաքականությունը, հիպիները ստիպված էին լքել Նեպալը։ Բայց քաղաքում սկսվեց զբոսաշրջիկների իրարանցում, որը նվազեց կապված Նեպալի քաղաքական պատերազմի հետ։
Այժմ քաղաքում զբոսաշրջիկներին իր մոտ է կանչում Լեյկսայդ տուրիստական շրջանը, որը գտնվում է անմիջապես Պհևա լճի երկայնքում:Այս շրջանում են կենտրոնացած հյուրանոցները, ռեստորանները, զբոսաշրջիկներին սպասարկող ընկերությունները։
Քաղաքում են կենտրոնացված նաև պարապլանային ակումբների մեծ մասը, քաղաքից մոտ 30 րոպեանոց ճանապարհի հեռավորությամբ գտնվում է Սարանգկոտ լեռնագագաթը, որտեղից իրականանում է ինչպես միայնակ օդաչուների թռիչքների մեծ մասը, այնպես էլ՝ տանդեմներինը։
Պարապլաներիստների համար այս վայրի հայտնիությունը պայմանավորված է համեմատաբար մեղմ ջերմային պայմաններով, ինչպես անփորձ այնպես էլ սկսնակ օդաչուների ջերմային թռիչքների թույլատվությամբ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեռների միջազգային թանգարան
- Աշխարհի ստուպա
- Մախենդրայի քարանձավները և Դեվիսի ջրվեժ
- Գուրկխերի թանգարան
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոկհարայի օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնում և իրականացնում է չվերթներ դեպի Կատմանդու, Ջոմսոմ, Մանանգ, Բհայրավա (Սիդհարտանգար) և Բհարատպուր։ Ուղղաթիռի չարտերային չվերթները ուղված են դեպի Մանանգ և Ջոմսոմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
- ↑ United Nations Field Coordination Office (UNFCO) (2011-06-07)։ «An Overview of the Western Development Region of Nepal»։ Bharatpur, Nepal: United Nations: Nepal Information Platform։ էջեր 1–9։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-23-ին։ Վերցված է 2019-07-29
- ↑ Govt. of Nepal, National Planning Commission Secretariat, CBS National Population and Housing Census 2011 (National Report)(անգլ.) // NPHC : journal. — 2011. — Т. 01. — С. 42. Архивировано из первоисточника 25 Մայիսի 2013.