Կրում Ջակով
Կրում Ջակով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1909 |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1977 (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բուլղարիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կրում Ջակով (ռուս.՝ Крум Стефанович Джаков, հունիսի 7, 1909, Սոֆիա, Բուլղարիա - դեկտեմբերի 22, 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրում Ջակովը ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին, Սոֆիայում, Բուլղարիայում` ճարտարապետի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Սոֆիայում, բուլղարացի նկարիչ Հրիստո Ստանիչևի ղեկավարությամբ։ 1923 թվականից Պլովդիվում դարձել է Բուլղարիայի ընդհատակյա կոմունիստական երիտասարդության միության անդամ։ 1926 թվականին ըստ Երիտասարդության բուլղարական կոմունիստական միության կենտրոնական կոմիտեի որոշման ուղևորվել է ԽՍՀՄ։ Ուսումը շարունակել է Մոսկվայի Վխուտեմասում։ Սովորել է Պյոտր Կոնչալովսկու և Պավել Ռադիմովի մոտ։ 1929 թվականից ապրել է Լենինգրադում[2][3]։ 1934 թվականին ընդունվել է խորհրդային հպատակություն։ 1934-1935 թվականներին սովորել է Արվեստի աշխատավորների որակավորման բարձրացման լենինգրադյան ինստիտուտում։ 1936 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ[4]։
1939-1945 թվականներին մասնակցել է բելոֆինների և Հայրենական մեծ պատերազմի մարտերին, 44-րդ Չուդովսկյան կարմիրշքանշանային ստորաբաժանման 46-րդ կրակային Օստրովյան գնդի կրտսեր լեյտենանտ կոչումով։ Վիրավորվել է և պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով[5]։
1936 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ և ժանրային նկարներ։ Ստեղծագործական ուղևորություններ է կատարել դեպի Վոլգա, Վոլգո-Բալտ, Կարելիա, Նովգորոդ, Հին Լադոգա, Բուլղարիա, Ղրղզստան և Դաղստան։ Առավել հայտնի են նկարչի լենինգրադյան բնանկարները։ «Սերգեյ Կիրովի անվան ստադիոնի մոտ»[6] (1950 թվական), «Հաղթանակի Մոսկովյան այգում»[7] (1951 թվական), «Անտառում» (1953 թվական), «Սպիտակ գիշեր» (1955 թվական), «Տոնական Լենինգրադ», «Առաջին նավարկությունը»[8] (երկուսն էլ` 1959 թվական), «Ինդուստրիալ Նևայի առավոտը» (1960 թվական), «Գարուն»[9] (1961 թվական), «Պուլկովի վետերանները»[10] (1964 թվական), «Ձնհալ»[11] (1965 թվական), «Ազատ Նևայի վրայի քաղաքը»[12] (1977 թվական) և այլ նկարների հեղինակ է։
Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 22-ին Լենինգրադում։
Կրում Ջակովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Գերմանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1956 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) «Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես»-ը բացվել է Ռուսական պետական թանգարանի դահլիճներում։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1965 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1977 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին։
- 1984 թվական` (Լենինգրադ) Նվիրվում է Լենինգրադի սխրանքին. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված թշնամական շրջափակումից Լենինգրադի վերջնական ազատագրման 40-ամյակին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.13.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.10.
- Днепрова Е. Открылась выставка работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1956, 6 декабря.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.16.
- На разных континентах. // Ленинградская правда, 1961, 26 января.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.16.
- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.18-19.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.13.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.13.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.323.
- Крум Стефанович Джаков. 1909—1977. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.16.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.384, 387, 388, 393, 401, 403, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Бахтияров, Р. А. Джаков Крум Стефанович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.327-329.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.16.
- ↑ Художники народов СССР. Биобиблиографический словарь. М., 1976, т. 3. С. 355–356.
- ↑ Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог (Г — И). СПб., 2000, т. 9. С. 74.
- ↑ Крум Стефанович Джаков. 1909—1977. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981. — с.3.
- ↑ Подвиг народа
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.13.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.16.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.16.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.18-19.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.13.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.13.
- Հունիսի 7 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1977 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Բուլղարացի նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ