Կրինգենի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրինգենի ճակատամարտ
Կալմարյան պատերազմ
Battle of Kringen.jpg
«Կրինգենի ճակատամարտ» նկար
Թվական 1612
Վայր Օտտա, Ուպլանի մարզ
Արդյունք Շոտլանդացիների ամբողջական ջախջախում
Հակառակորդներ
Դանիա Դանիա-Նորվեգիա Շոտլանդիա Շոտլանդացի վարձկաններ
Հրամանատարներ
Դանիա Լարս Գրամ Շոտլանդիա Ալեքսանդր Ռամսեի

Շոտլանդիա Ջորջ Սինկլեր†

Կողմերի ուժեր
500 գյուղացի և գյուղական ոստիկանություն < 300 մարտիկ
Կորուստներ
6 զոհ, 12 վիրավոր 282 զոհ

Կրինգենի ճակատամարտ (նորվ.՝ Slaget i Kringom), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1612 թվականին նորվեգացիների գյուղացիների ու գյուղական ոստիկանության և շոտլանդացի վարձկանների միջև Նորվեգիայի Օտտա բնակավայրի մոտ: Գյուղական ոստիկանությունն ու գյուղացիները Լարս Գրամի գլխավորությամբ ծուղակ են պատրաստում շոտլանդական զինվորների համար, ովքեր Շվեդիային աջակցելու համար Նորվեգիայի տարածքով մեկնում էին մասնակցելու Կալմարյան պատերազմին[1]:

Ճակատամարտը դարձավ տեղական ֆոլկլորի մաս և այդ մասին մինչև հիմա ներկայացվում են լեգենդներ: Շոտլանդացիների հրամանատար Ջորջ Սինկլերը եղել է շոտլանդական Կեիտնես շրջանի գրաֆը[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալմարյան պատերազմի ժամանակ Շվեդիայի Գուստավ II թագավորը վարձեց շոտլանդացի զինվորներ ընդդեմ Դանիայի: Շոտլանդացի վարձկանները երկու նավերով դուրս եկան Շոտլանդիայից և մեկնեցին Նորվեգիա: 1612 թվականին նրանք Ռոմսդալի մոտ դուրս եկան ափ՝ ուղևորվելով դեպի Գուդբրնդսդալ հովիտ: Լեշա, Դվորե,Դվորե, Վոգո, Լոմ և Ռինգեբու բնակավայրերի բնակիչներն ու ոստիկանական ջոկատները արագորեն հավաքվեցին շերիֆ Լարս Գուննարսոնի հրամանատարության ներքո[3]: . Ջորջ Սինկլեր և Ալեքսանդր Ռամսեի գլխավորությամբ շոտլանդացիները տեղաշարժվում էին դեպի երկրի հարավ-արևելք: Թե ինչպես էին զինված շոտլանդացիները, հստակ հայտնի չէ: Նորվեգացիները հիմնականում զինված էին կացիններով և փոցխերով, ինչպես նաև փոքր քանակությամբ թրերով ու ատրճանակներով[4]: Նորվեգացիների զորքը կազմված է եղել հիմնականում ոչ պատրաստված և անփորձմարդկանցով, իսկ շոտլանդացիները վարժեցված մարտիկներ էին:

Համաձայն առասպելի՝ շոտլանդացիների զորքը կազմված է եղել ավելի քան 1100 զինվորից, սակայն պատմագրությունը հայտնում է 300 թիվը: Նորվեգացիները 500 հոդի էին, այդ թվում՝ ոստիկանական ջոկատները:

Ճակատամարտի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրինգենի ճակատամարտի հուշահամալիրը

Համաձայն բանավոր պատմվածքների՝ նորվեգացիների հաղթանակի հասնելու գործում կարևոր դեր է կատարել Փրիլար-Գուրի անունով մի կին: Երբ շոտլանդացիների զորքը հասնում է Կրինգենի կիրճ, Փրիլար-Գուրին ոչխարի պոզի միջոցով նշան է անում նորվեգացիներին[5]: Մոտենալով նորվեգացիների պատրաստած ծուղակի վայրին՝ շոտլանդացիները հայտնվում են գետի և ժայռերի միջև: Գյուղացիները սկսում են ատրճանակներով և արբալետներով կրակ են բացում նրանց ուղղությամբ: Հավանական է, որ առաջին զոհերից մեկը շոտլանդացիները հրամանատար Սինկլերը[4]: Նրա գերեզմանը ներկայումս հանդիսանում է զբոսաշրջիկների այցելության վայր:

Կռվի ընթացքում զոհվեցին գրեթե բոլոր շոտլանդացիները: Կենդանի մնացին 18 հոգի, որոնցից 14-ը հետագայում կախաղան բարձրացվեցին: Մնացած չորս հոգին՝ Ալեքսանդր Ռամսեին, Գենրի Բրյուսը, Ջեյմս Սկոտը և Ջեյմս Մանիպենին ուղարկում են Օսլո, որտեղ նրանց բանտարկում են: Այնուամենայնիվ բանտարկությունից հետո նրանք կարողանում են մեկնել Շոտլանդիա:

Ճակատամարտի անդրադարձը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի գրող Էդվարդ Ստորմը 1781 թվականին գրել է «Բալադ Սինկլերի մասին» բանաստեղծությունը, իսկ Հենրիկ Առնոլդ Վերգելանը գրել է «Սինկլերի մահը» բանաստեղծությունը: Նշված բանաստեղծությունների հիման վրա բեմադրվել են թատերական ներկայացումներ:

Բազմաթիվ երգիչներ և երաժշտական խմբեր իրենց կատարումներում անդրադարձ են կատարել Կրինգենի ճակատամարտին[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]