Կուշ (կանաբիս)
Կուշ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Չի նշված միջազգային լատիներեն անվանումը: Դուք կարող եք օգնել նախագծին, հոդվածի տեքստում՝ taxobox կաղապարում ավելացնելով latin=անվանումը
| ||||||
|
Կուշ կամ քուշ, հնդկական կանեփի (Cannabis indica) հիբրիդային ենթատեսակ։
Առաջացել է Աֆղանստանի, Հյուսիսային Պակիստանի և Հյուսիսարևմտյան Հնդկաստանի աբորիգեն տեսակներից[1]։
Անվանումն ստացել է Հինդուկուշ լեռնաշղթայից։
«Հինդուկուշ» անվամբ տվյալ տեսակի կանեփը Միացյալ Նահանգներ է բերվել ուշ 1970-ական թվականներին[2]։
Ծաղիկը խիստ ամուր է, սովորական կանեփի (Cannabis sativa) ենթատեսակների համեմատ, ցողունն առավել կարճ է և հաստ։
Ռեկրեացիոն և/կամ բժշկական օգտագործման դեպքում, մարդու վրա թողած ազդեցությունը, ընդհանուր առմամբ, նման է հնդկական կանեփի և կանեփի հիբրիդային ենթատեսակների ազդեցությանը, պարունակում է կանաբիդիոլի (CBD) բարձր կոնցենտրացումներ (գործում է որպես հանգստացնող, ցավազրկող, հակաբորբոքային, հակաբիոտիկ, հակացնցումային և այլ տեսակի միջոց)։ Ունի լայն օգտագործում որպես բժշկական կանեփ[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օ Ջի քուշ (OG Kush),
- Բաբա քուշ (Bubba Kush),
- Մանուշակաքույն քուշ (Purple Kush),
- Սկայուոքեր Օ Ջի (Skywalker OG),
- Մաստեր քուշ (Master Kush)[4]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բաբա քուշ
-
Օ-Ջի քուշ
-
Կիտրոնային քուշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guy, Geoffrey William; Brian Anthony Whittle; Philip Robson (2004). The Medicinal Uses of Cannabis and Cannabinoids. Pharmaceutical Press. էջ 61. ISBN 0-85369-517-2.
- ↑ ElSohly, Mahmoud A. (2006). Marijuana And The Cannabinoids. Humana Press. էջ 10. ISBN 1-58829-456-0.
- ↑ «What Is 'Kush' Cannabis? - Leafly». 2017 թ․ փետրվարի 1.
- ↑ ibid