Կունո ֆոն Կլեբելսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կունո ֆոն Կլեբելսբերգ
KlebelsbergKuno1900s.jpg
 
Կուսակցություն՝ National Party of Work?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1875(1875-11-13)[1]
Ծննդավայր Pecica, Arad County, Ռումինիա
Վախճանի օր հոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[1] (56 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Flag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Klebelsberg Kuno Imre Aurél Ferenc
 
Պարգևներ

Corvin Chain? և «Հունգարիայի ժառանգություն» մրցանակ

Կունո ֆոն Կլեբելսբերգ (գերմ.՝ Kuno von Klebelsberg, նոյեմբերի 13, 1875(1875-11-13)[1], Pecica, Arad County, Ռումինիա - հոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), կոմս,, հունգարացի փաստաբան, քաղաքական գործիչ, Հունգարիայի թագավորության միջպատերազմական տարիներին ներքին գործերի նախարար (1921-1922) և մշակույթի նախարար (1922-1931)։ 1917-1932 թվականներին ղեկավարել է Հունգարիայի պատմական միությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեբելսբերգը ծնվել է Ավստրո-Հունգարիայի Մագյարպեչսկա (այժմ՝ Պեչիկա, Արադ ժուդեց, ՌումինիաԱռաջին համաշխարհային պատերազմից հետո, Տրիանոնի պայմանագրի ստորագրումից և քաղաքացիական պատերազմի ավերիչ հետևանքներից հետո, Հունգարիան ճգնաժամի մեջ էր։ Կլեբելսբերգը 1921 թվականին զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը ընդհուպ մինչև հաջորդ տարի։ Դրանից հետո նա դարձել է մշակույթի նախարար (1922-1931) և Հունգարիայում կրթության ոլորտի բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել։ Կլեբելբերգը մասնակցել է գյուղական տարրական դպրոցների ստեղծմանը, նախաձեռնել է բազմաթիվ համալսարանների արդիականացումը և ստեղծել է «Ունգարիկում կոլեգիումը»՝ արտասահմանում գործող մշակութային ոլորտի կազմակերպություն, որը զարգացնում էր հունգարական մշակույթի մասին իրազեկումը այլ երկրներում։

Կլեբելսբերգը հայտնի էր նաև ուսանողների համար առաջադեմ կրթաթոշակային քաղաքականության ներկայացմամբ։

Կլեբելբերգը, այնուամենայնիվ, ընդհանրապես համարվում է հակասական գործիչ, ի թիվս այլ բաների, նա առաջ է տարել Հունգարիայի իշխանության գաղափարախոսությունը և հունգարական էթնիկ մշակույթի բացառիկ կարևորությունը նախկին Ավստրո-Հունգարական միապետության փոքրամասնությունների նկատմամբ (սերբերի, սլովակների, ռումինացիների, հրեաների, ռուսների և այլն)։ Տրիանոնի պայմանագրից հետո Կլեբելբերգի գաղափարները և նրա կրթական բարեփոխումները ուղղակի ծառայել են ռևանշիստական ​​տրամադրություններին և տարածքային պահանջներին Միկլոշ Հորթիի օրոք։ Կլեբելսբերգը հակասեմական ​​էր և մեղադրել է Հունգարիայի հրեականությանը՝ 1918 և 1919 թվականների համապատասխանաբար բուրժուա-լիբերալ և կոմունիստական ​​հեղափոխություններին մասնակցելու, ինչպես նաև Տրիոնյան պայմանագրի տակ գտնվող տարածքների կորստի համար։ Այսպիսով, 1924 թվականին նա պահանջեց, որ հրեաները վերադարձնեն «Մեծ Հունգարիա»-ն, դրա փոխարեն խոստանալով հանել համալսարաններում ուսման քվոտան (Numerus clausus system), որը 1920-ականների սկզբին առաջին անգամ ներմուծվել էր Եվրոպայում[2]։

1939 թվականին, նախարարի մահից մի քանի տարի անց, Բուդապեշտում նրա պատվին կանգնեցվել է հուշարձան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդակը քանդվել է, բայց 2000 թվականին վերականգնվել է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Kovács M. Mária. 2012. Törvénytől sújtva. A numerus clausus Magyarországon, 1920-1945. Budapest: Napvilág
  3. «Памятник Куно фон Клебельсбергу: описание, фото, контакты, гиды, экскурсии» (ռուսերեն)։ www.rutraveller.ru։ Վերցված է 2017-03-21