Կումի (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Seonsan? | |
Մակերես | 617,28 կմ² | |
Բնակչություն | 421 075 մարդ (2015)[1] | |
Պաշտոնական կայք | english.gumi.go.kr | |
| ||
Կումի (կոր.՝ 구미시, 龜尾市, Gumi-si), քաղաք, Հյուսիսային Գյոնգսանգ գավառ, Հարավային Կորեա։ Արդյունաբերական մեծ կենտրոն։ Տեղակայված է երկրի գլխավոր ավտոճանապարհի վրա՝ Սեուլ-Պուսան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլլա պետության ժամանակ այժմյան Կումիի փոխարեն տեղակայված էր Իլսոնգուն։ 614 թվականին կոմսությունը հասել է «չու» կարգավիճակի։ Չոսոն թագավորության դարաշրջանում Իլսոնը մի քանի անգամ փոխել է իր անվանումը, 1413 թվականին այստեղ տեղակայված էր Սոնջու կոմսությունը, հետո, 1896 թվականին տարածքն անցավ Սոնսան կոմսությանը։ Կումին կոմսության շրջաններից մեկն էր (1914 թվական)։ 1963 թվականին կումին հասել է Հարավային Կորեայի վարչական բաժանման, իսկ 1978 թվականին դարձել է քաղաք։ 1960 և 1970 թվականներին Կումին զարգացավ և դարձավ երկրի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Սոնսան կոմսությունը միացվել է Կումիին 1995 թվականին[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կումին տեղակայված է Կյոնսան-Պուկտո գավառի կենտրոնական մասում։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է։ Արևմուտքում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Սանջու և Կիմչխոն քաղաքների հետ, հարավում Չխիլգոկ կոմսության հետ, արևելքում Կունվի կոմսության հետ, հյուսիսում և հյուսիս-արևելքում Իյսոն կոմսության հետ։
Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև XX դարի 60-ական թվականները Կումիի արդյունաբերությունը զարգացած չէր։ Սակայն 60-ական թվականերին որոշվեց, որ այստեղ պետք է հիմնադրվի արդյունաբերական կենտրոն։ Այդ ժամանակից սկսված Կումիի տնտեսությունը սերտորեն կապված է արդյունաբերական արտադրության հետ։ Այստեղ տեղակայված են կորեական խոշորագույն ընկերությունների գործարանները. LG, Սամսունգ, Daewoo և այլն։ Հիմնական արտադրանքը սպառողական էլեկտրոնիկան է և տեքստիլ արդյունաբերությունը[3]։
Զբոսաշրջությունը և տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիլլա և Չոսոն դարաշրջանի բուդդայական տաճարների շարք. Յակսա, Տեդոնսա, Տորիսա։
- Կոնֆուցիականության դպրոց Կիմո Սովոն։ Այժմ նրա փոխարեն տեղակայված է թանգարան բաց երկնքի տակ։
- Տոսոն քարանձավ։ Այս պահին տուրիստների համար բաց է։
- Ռազմական ամրոց Կիմոսան լեռան վրա։
Երկվորյակ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կումին համարվում է երկվորյակ հետևյալ քաղաքներին.[4]
Ջոնլի, Չինաստան՝ 1989 թվականից
Օցու, Ճապոնիա՝ 1990 թվականից
Բիշկեկ, Ղրղզստան՝ 1991 թվականից
Շենյան, Չինաստան՝ 1997 թվականից
Չանշա, Չինաստան՝ 1998 թվականից
Մեխիկալի, Մեքսիկա՝ 1998 թվականիվ
Էյնդխովեն, Նիդեռլանդներ՝ 2003 թվականից
Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառ. Ձելկովա
- Ծաղիկ. Ոսկեզանգ
- Թռչուն. Սովորական կաչաղակ
- Թալիսման. Տոմի կրիա (Tomi, Tortoise Of Millennium Intelligence)[5] (քաղաքի անվանում Կումին նշանակում է «Կրիայի պոչ»)
Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կումիում ծնվել են մի քանի հայտնի անձնավորություններ, ովքեր մեծ ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում.[6]
- Պակ Չոնխի՝ Հարավային Կորեայի նախկին նախագահը։
- Կիլ Ջե՝ կոնֆուցիականության դպրոցի հիմնադիրներից մեկը։
- Պակ Նոկջու՝ պխանսորիի հայտնի վարպետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://kosis.kr/eng/
- ↑ История Куми Archived 2008-05-18 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Industrial complex of Gumi Archived 2008-07-05 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Города-побратимы Куми Archived 2008-07-05 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ «Symbol/Emplem»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2013-11-10
- ↑ Исторические личности Куми Archived 2008-05-18 at the Wayback Machine.(անգլ.)