ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ (1947 թվականից), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ (1958 թ.), խորհրդային կերպարվեստի առաջատար ծաղրանկարիչներ։ 1924 թվականից աշխատել են համատեղ։ 1925 թվականից ստեղծել են սուր, երգիծական աշխատանքներ («Տրանսպորտ», «տուշ», 1933—1934, և այլ նկարաշարեր)։ Քաղաքական պաստառների և ծաղրանկարների համար Կուկրինիքսները (Վերշ (1947 — 1948 թթ., Տրեայակովյան պատկերասրահ, Մոսկվա) արժանացել են Խորհրդային Միության պետական (1942 թ.) և լենինյան (1965 թ.) մրցանակների։ 1920—ական թվականներին պատկերազարդել են գրական երկեր (Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» և այլ գործեր, 1940 — 1946 թթ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1947 թ., Մ. Գորկու «Ֆոմա Գորդեև», 1948 — 1949 թթ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1950 թ., և «Մայրը», 1950 թ., Խորհրդային Միության պետական մրցանակ, 1951 թ.)։ Կուկրինիքսների հաստոցային գեղանկարչությունը նույնպես աչքի է ընկնում քաղաքական հնչեղությամբ։ Անհատապես աշխատում են դիմանկարի և բնանկարի ժանրերում։ 1972 թվականին Պ. Ն. Կռիլովը, 1973 թվականին Ն. Ա. Սոկոլովը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Կուկրինիքսների «Գերմանական ինֆորմացիոն բյուրո» (1943 թ.) ծաղրանկարը գտնվում է Հայաստանի Պետական Պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 10)։