Կորինե Մաուխ
Կորինե Մաուխ | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1988)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 28, 1960[2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և ԱՄՆ |
Հայր | Սամուել Մաուխ[3] |
Մայր | Ուրսուլա Մաուխ[3] |
Ամուսին | Յուլիանա Մյուլլեր[4] |
Կայք՝ | corine-mauch.ch |
Կորինե Մաուխ (գերմ.՝ Corine Mauch, մայիսի 28, 1960[2], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ[2]), շվեյցարացի քաղաքական գործիչ, Ցյուրիխի քաղաքապետ 2009 թվականի մայիսի 1-ից[5]։ Առաջին կինն է և առաջին բացահայտ լեսբուհին, որն ընտրվել է այդ պաշտոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորինե Մաուխը ծնվել է ԱՄՆ Այովա նահանգում, ինժեներ Սամուելի և քիմիայի ուսուցչուհի Ուրսուլա Մաուխի (ծն.՝ Վիդմեր) ընտանիքում։ Երկու կրտսեր եղբայրների հետ նա մեծացել է Բոստոնում, որտեղ հայրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ է եղել։ Շվեյցարիայում նա իր մանկությունն անցկացրել է Աարգաու կանտոնի Օբերլունխոֆեն համայնքում, որտեղ նա և իր եղբայրները դպրոցում միակ բողոքական երեխաներն են եղել։
Կորինե Մաուխի մայրը՝ Ուրսուլա Մաուխը, ժամանակին ղեկավարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում։ Կորինե Մաուխը մեծացել է Արգաու կանտոնում, այնուհետև տեղափոխվել Ցյուրիխ, որտեղ սովորել է գյուղատնտեսության էկոնոմիկա Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև սովորել է Շվեյցարիայի պետական կառավարման բարձրագույն դպրոցում։ Երկար ժամանակ բնակվել է Տիբեթում։
1990 թվականին դարձել է Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1999 թվականից Ցյուրիխի քաղաքային խորհրդի անդամ է, 2008 թվականին ղեկավարել է կուսակցության խմբակցությունը, եղել է քաղաքային հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է քաղաքապետի թեկնածու։ Քվեարկության առաջին փուլում նա երկրորդ տեղում է եղել՝ ընդամենը 1300 ձայնով զիջելով Լիբերալ կուսակցության (FDP) թեկնածու Կատրին Մարտելիին։ Երկրորդ փուլում ստացել է ձայների 58 տոկոսը և հաղթել Ցյուրիխի բոլոր 12 ընտրատարածքներում։
Ապրում է իր երկարամյա զուգընկերոջ՝ երաժիշտ Յուլիանա Մյուլերի հետ[6]։ 2014 թվականի ապրիլին նրանք գրանցել են իրենց միությունը[7]։
Կորինե Մաուխը մասնակցում է բնապահպանական շարժմանը, հանդես է գալիս որպես բաս կիթառաահար իր երաժշտական խմբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Persönlich: Stadtpräsidentin Corine Mauch — Zurich.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 (not translated to de-ch) Corine Mauch hat den US-Pass zurückgegeben(գեր-շվեյց․) // Tages-Anzeiger / (not translated to de-ch) — (untranslated), 2013. — ISSN 1422-9994
- ↑ 3,0 3,1 Zum Geburtstag eine Frau Stapi (գերմ.) // Aargauer Zeitung — AZ Medien, 2009. — ISSN 2504-4117; 2504-4141; 2504-4133; 2504-4648; 1661-0539; 2504-4125
- ↑ Gamp R. Corine Mauch sagt «Ja» zu ihrer Partnerin (գերմ.): Zürichs Stapi hat geheiratet // Blick — Ringier, 2014. — ISSN 1013-0667; 1420-8849
- ↑ Der erste Diener der Stadt Zürich verlässt die Politbühne Արխիվացված 2009-05-02 Wayback Machine 29.04.2009(գերմ.)
- ↑ Denise Marquard, Eine First Lady der besonderen Art Արխիվացված 2019-09-11 Wayback Machine, 30. März 2009
- ↑ Corine Mauch hat ihre Partnerin geheiratet. Tages Anzeiger.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորինե Մաուխ» հոդվածին։ |
|