Կորայմա Տորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորայմա Տորես
իսպ.՝ Coraima Torres
Ծնվել էհունիսի 6, 1973(1973-06-06) (50 տարեկան)
ԾննդավայրՎալենսիա, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա և  Կոլումբիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Նիկոլաս Մոնտերո

Կորայմա Ալեհանդրա Տորես Դիաս (իսպ.՝ Coraima Alejandra Torres Díaz, հունիսի 6, 1973(1973-06-06), Վալենսիա, Վենեսուելա), վենեսուելացի դերասանուհի[1], որը հանրաճանաչություն է ձեռք բերել «Կասանդրա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարման շնորհիվ։ Դերասանական կարիերան սկսել է Վենեսուելայում 1980-ական թվականների վերջին։ Նրա առաջին դերերը եղել են «Գարդենիա» և «Ալոնդրա» հեռուստանովելներում։ Առաջին գլխավոր դերն ստացել է 1992 թվականին՝ հայտնի «Կասսանդրա» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է ավելի քան 100 երկրներում։ «Կասանդրա»-ից հետո մեկնել է Կոլումբիա, որտեղ գլխավոր դեր է ստացել «Երազներ և հայելիներ» հեռուստասերիալում, որտեղ նրա գործընկերը կոլումբիացի դերասան Նիկոլաս Մոնտերոն էր։ Նրանք սիրահարվել և ամուսնացել են 1996 թվականին։

Կորայման խաղացել է նաև «Երկվորյակներ» մինի-սերիալում և մեկ այլ վենեսուելական հեռուստասերիալում, որից հետո նա աշխատել է Պերուում և Արգենտինայում՝ նկարահանվելով ևս երեք հեռուստասերիալներում։ Նրա վերջին դերակատարումները եղել են «Amor del bueno» և «Լորենա»[2] սերիալներում։ Բնակվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Կորայման աշխատել է կոլումբիական «Վերջին երջանիկ ամուսնություն» սերիալում՝ մարմնավորելով Կամիլա անունով մի կնոջ, որը ստիպված է դիմագրավել կյանքի դժվարություններին ամուսնուն թողնելուց հետո։

2012 թվականին աշխատել է «5 ազատ այրիներ» սերիալում։

Հեռուստանովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալոնդրա» (RCTV International - RCTV, 1989.)
  • «Գարդենիա» (RCTV International - RCTV, 1990.)
  • «Կասանդրա» (RCTV International - RCTV, 1992.)
  • «Դուլս Իլյուզիոն» (RCTV International - RCTV, 1993.)
  • «Երազներ և հայելիներ» (RTI, 1995.)
  • «Կամբիո դե Պիել» (RCTV International –RCTV, 1997.)
  • «Մարիա Էմիլիա Քուերիդա» (ATV, 1999.)
  • «Ամոր Լատինո» (Արգենտինա)
  • «Սոլեդադ» (América Producciones, Պերու)
  • «Ամոր Դել Բուենո» (Վենեվիժն Ինտերնացիոնալ, Վենեսուելա)
  • «Լորենա» (RCN հեռուստատեսություն, 2005 թ.)
  • «Վերջին երջանիկ ամուսնություն» (Կամիլա Անդրադե) (RCN հեռուստատեսություն, 2008.)
  • «Մարդասպան կանայք» (Կարմեն, Հոնրադա) (RCN հեռուստատեսություն, 2008.)
  • «Լա Պոլա» (RCN 2010)
  • «5 ազատ այրիներ» (Sony Pictures 2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://persona.rin.ru/eng/view/f/0/31694/torres-korayma-coraima-torres&q=coraima+torres+photo&sa=X&ei=YPzvT_6wGoKu8AOd4dGeDQ&ved=0CCAQFjAC. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.kinopoisk.ru/name/1325642/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]