Jump to content

Կովկասյան IV բանակային կորպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IV Կովկասյան բանակային կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՌուսաստան, Ռուսական կայսրություն
ԵնթարկոումԿովկասյան ռազմական օկրուգ, Կովկասյան ռազմաճակատ
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
Թվակազմ30.000-40.000 (?)
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
  • Օգանովսկի Պյոտր Իվանի (24.1.1915 — 19.12.1915)
  • Դե-Վիտտ Վլադիմիր Վլադիմիրի (19.12.1915-ից)

IV Կովկասյան բանակային կորպուս (IV Կովկասյան ԲԿ), IV Ка́вказский арме́йский ко́рпус (IV Ка́вказский АК), ռուսական բանակի կորպուս՝ օպերատիվ-մարտավարական միավորում, որը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Այս կորպուսի կազմում էր գտնվում հայկական կամավորական ստորաբաժանումներից մեկը՝ 2-րդ Հայկական գումարտակը, որը 1917 թվականի դրությամբ ուներ ռուսական բանակի կադրային զորամասի կարգավիճակ։

Մարտնչել է Կովկասյան ռազմաճակատում, Արևմտյան Հայաստանում։

Մարտական կազմը 1917 թվականի հունվարի 1-ի դրությամբ հետևյալն էր.

  • LXVI (66-րդ) հետևակային դիվիզիա
    • 261-րդ հետևակային Ախուլգինյան զորագունդ
    • 262-րդ հետևակային Գրոզնու զորագունդ
    • 263-րդ հետևակային Գունիբյան զորագունդ
    • 264-րդ հետևակային Գեորգիևսկյան զորագունդ
    • 66-րդ հրետանային բրիգադ
  • II Կովկասյան հրաձգային դիվիզիա
    • 5-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 6-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 7-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
    • 8-րդ Կովկասյան հրաձգային զորագունդ
  • 2-րդ րդ Կովկասյան հրաձգային հրետանային բրիգադ
  • 2-րդ Հայկական գումարտակ
  • 3-րդ Կովկասյան առանձին հրետանային դիվիզիոն
  • 2-րդ Կովկասյան առանձին հաուբիցային մարտկոց
  • 9-րդ հրասանդային դիվիզիոն
  • II Կովկասյան կազակական դիվիզիա
    • 1-ին Լաբայի կազակական զորագունդ
    • 1-ին Սևծովյան կազակական զորագունդ
    • 3-րդ Վոլգյան կազակական զորագունդ
    • 3-րդ Ղզլար-Գրեբենյան կազակական զորագունդ
    • 3-րդ Սունժենյան-Վլադիկավկազյան կազակական զորագունդ
  • 2-րդ Կովկասյան կազակական հրետանային դիվիզիոն
  • 2-րդ Կովկասյան սահմանապահ հեծյալ զորագունդ
  • 13-րդ օսական Կուբանյան հարյուրյակ
  • 4-րդ Կովկասյան սակրավոր գումարտակ

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ Դե-Վիտտը 39-րդ հետևակային դիվիզիայի շտաբի հետ, Սարիղամիշ քաղաքում:

Մասնակցությունը Մանազկերտի ճակատամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան Հայաստանի ռազմաբեմի քարտեզ:

Մանազկերտի ճակատամարտը Կովկասյան ճակատի խոշոր ռազմագործողություններից մեկն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռազմաբեմը Արևմտյան Հայաստանն էր, որը կազմում է ներկայիս Թուրքիայի արևելյան մասը։ Չնայած ծանր կորուստներին, որոնք եղել են ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմից, ճակատամարտից հետո ռազմական իրավիճակի առումով գրեթե ոչինչ չի փոխվել. Ռուսաստանը ձեռք է բերել մարտավարական մի փոքր առավելություն։

1915 թվականի հուլիսի 10-ին IV կովկասյան բանակային կորպուսը գեներալ Պյոտր Օգանովսկու գլխավորությամբ սկսում է հարձակումը Մանազկերտից արևմուտք ընկած բարձունքները գրավելու համար։ Սակայն նրանց դիմագրավում է թուրքական մի քանի դիվիզիա` մոտ 40.000 մարդ, որոնց մասին ի սկզբանե տեղեկություն չկար։ Հուլիսի 16-ին օսմանյան բանակը Աբդուլքերիմ փաշայի գլխավորությամբ հակահարձակման է անցնում։ Հակամարտող կողմերից թուրքական կողմի զինվորների քանակը մոտ երեք անգամ գերազանցում էր ռուսական ուժերին։ Օգանովսկու կորպուսի զորքերը ստիպված էին նահանջել Մանազկերտից` կորցնելով զինամթերքով գնացքը։ Հուլիսի 20-ին թուրքերը հետ են վերցնում Մանազկերտը, իսկ հուլիսի 27-ին ռուսական զորքերին դուրս են մղում Մուշից[1]։ Ռուսական հաղորդակցության վատ պայմանների պատճառով Նիկոլայ Յուդենիչը, ով Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարն էր, տեղյակ չէր, որ ռուսական բանակը հարաբերական կայունություն է ձեռք բերել ճակատում մինչև հուլիսի 22-ը. Յուդենիչը թուրքերի հարձակման մասին իմացել է միայն հուլիսի 22-ին։

Հասկանալով, որ եթե օսմանցիները շարունակեն հարձակումը, իր բանակը կոչնչանա, Յուդենիչը հրամայում է նահանջել։ Ռուսական զորքերը նահանջում են Մանազկերտից` լքելով Վանի վիլայեթը։

Նահանջից հետո ռուսական զորքերը արագ վերախմբավորվում են և անցնում հակահարձակման, որին մասնակցում էին 22.000 հետևակ և հեծելազոր։ Նահանջի ժամանակ կազակական հեծելագունդը գերի է վերցնում 6.000 թուրք։ Ռուսական կողմի կորուստը կազմում էր 7.000-10.000 մարդ, թուրքական կողմի կորուստն անհայտ է։ Մանազկերտը գրավվում է, սակայն Յուդենիչը ժամանակ չուներ հաջողությունը զարգացնելու։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Falls, Cyril (1959). The Great War. New York: G.P. Putnam's & Sons. էջեր 158–160. Կաղապար:Ottoman battles in the 20th century

  • Юрий Асадов. Армянский генеральский корпус царской России. Историко-биографические очерки (1724-1921). – Москва: Издательство «Перо», 2016. С.56-59 ISBN 978-5-906871-34-3
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 321։ ISBN 978-9939-53-105-2
  • Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: третье издание, издательство "Роза ветров", 2014, с.201 ISBN 978-5-906634-11-5
  • Асадов Ю.А. Армянские офицеры – на царской службе. М.: Интер-Весы, 1999.ISBN 5-86490-082-6
  • Асадов Ю.А. 1000 офицерских имен в армянской истории. Историко-биографические очерки. Пятигорск. 2004. ISBN 5-98072-003-4
  • Российская Императорская Армия

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Battle of Manzikert (1915)(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-06-11.