Կովկասյան խաչագորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կովկասյան խաչագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Սխտորագորտեր
Տեսակ Կովկասյան խաչագորտ
Լատիներեն անվանում
Pelodytes caucasicus Boulenger, 1896
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կովկասյան խաչագորտ (լատ.՝ Pelodytes caucasicus), անպոչ երկկենցաղների կարգի սխտորագորտերի ընտանիքին պատկանող գորտատեսակ:

Վարում է գիշերային կենսակերպ և ցերեկային ժամերին թաքնվում է քարերի արանքներում: Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում՝ որպես վտանգված կենդանատեսակ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միայն Կովկասյան տարածաշրջանում: Հանդիպում է Վրաստանի արևմուտքում՝ Կողքիսի սարահարթում, Ադրբեջանի մի փոքր հատվածում և Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում:

Ադրբեջանում տարածված է Զաքաթալա և Բայլական քաղաքներում, որոնք գտնվում են վրաց-ադրբեջանական սահմանամերձ գոտում:

Կան ապացույցներ, որ այս խաչագորտերը տարածված են նաև Թուրքիայի տարածքում: Գրանված է ՌԴ Կարմիր գրքում: Ապրում է լեռնային շրջաններում` ծովի մակարդակից մինչև 2300 մետր բարձրության վրա[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափերով բավականին փոքր գորտ է: Մարմնի երկարությունը կազմում է 5-5,5 սմ: Մարմինը վերևից ունի դեղնականաչավուն գունավորում, որոնք ծածկված են մուգ կանաչ պուտերով:

Սպիտակ է միայն փորի հատվածը: Բազմացման ժամանակ առջևի վերջույթներին առաջանում են կոշտուկներ, որոնց գորտնուկ են անվանում: Բազմացումից հետո արուի մեջքին առաջանում է խաչանման նախշ, որի արդյունքում էլ ստացել է իր անվանումը՝ կովկասյան խաչագորտ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 155 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։