Սխտորագորտեր
Արտաքին տեսք

Սխտորագորտեր, (Pelobatidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 8 ցեղի 90, Հայաստանում՝ 1 ցեղի 1 տեսակ՝ սիրիական սխտորագորտը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքինից նման են դոդոշի և գորտի։ Մաշկը հարթ է կամ թերիակի բշտավոր։ Աչքի բիբն ուղղահայաց է։ Գորտնկիթները դասավորված են երշիկանման։ Կրծոսկրը ոսկրային է, ականջի թմբկաթաղանթը բացակայում է։ Հետին վերջույթի մատների լողաթաղանթները լավ են զարգացած։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |