Կոսիորի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսիորի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն2100 մետր
Անվանվել էՍտանիսլավ Կոսիոր
Փոստային ինդեքս346360

Կոսիորի փողոց (ռուս.՝ Улица Косиора), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սկելևատկա միկրոշրջանում։ Անվանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիորի (1889-1939) պատվին։ Սկիզբ է առնում Մեժևայա և Կիրովի փողոցների հանգույցից՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջից, և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ «Շախտոչկա» տեսարժանության մոտակայքում։ Երկարությունը 2100 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կոսիորի փողոցը սկսվում է Մեժևայա և Կիրովի փողոցների հանգույցից՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջից, հատում Սևեռնայա փողոցը, 1-ին Սկելևատսկի, 4-րդ Սկելևատսկի, Ուչիտելսկի, 2-րդ Շկոլնի, 8-րդ Սկելևատսկի նրբանցքները, Կրասնոպարտիզանսկայա փողոցը և ավարտվում քաղաքի ծայրամասում՝ «Շախտոչկա» տեսարժանության մոտակայքում։ Երկարությունը 2100 մետր է։ Փողոցում կա համարակալված 180 շինություն։

Կոսիորի փողոցի փոստային դասիչն է՝ 346360։

Փողոցն անվանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիորի (1889-1939) պատվին։ Ստանիսլավ Կոսիորը 1928-1934 թվականներին եղել է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր, ապա՝ մինչև 1938 թվականը՝ առաջին քարտուղարը։ 1938 թվականի հունվարին նշանակվել է ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ, սակայն նույն թվականի մայիսին զրկվել է բոլոր կոչումներից ու պաշտոններից և ձերբակալվել։ 1939 թվականին դատապարտվել է գնդակահարության։ 1956 թվականին նա արդարացվել է[1]։ 2010 թվականին Կիևի վճռաբեկ դատարանը Կոսիորին ճանաչել է 1932-1933 թվականների Հոլոդոմորի՝ Ուկրաինայում արհեստական սովի կազմակերպիչներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Косиор, Станислав Викентьевич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  2. «Постанова Апеляційного суду міста Києва за кримінальною справою, порушеною за фактом вчинення геноциду в Україні в 1932-1933 роках». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]