Կիրովի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրովի փողոց (այլ կիրառումներ)
Կիրովի փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էՍերգեյ Կիրով
Փոստային ինդեքս346350
Կոորդինատներ: 47°53′51.000000100003″ հս․ լ. 40°2′58.000000098397″ ավ. ե. / 47.89750000002777597° հս․. լ. 40.04944444447177432° ավ. ե. / 47.89750000002777597; 40.04944444447177432

Կիրովի փողոց (ռուս.՝ Улица Кирова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սկելևատկա միկրոշրջանում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի (1886-1934) պատվին։ Սկիզբ է առնում Ստեպան Ռազինի և Կոմսոմոլսկայա փողոցների միջնամասից՝ Գնիլուշա գետի ափի մոտից, և ավարտվում Մեժևայա և Կոսիորի փողոցների հանգույցում՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջի մոտ։ Երկարությունն ընդամենը 450 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կիրովի փողոցը սկսվում է Ստեպան Ռազինի և Կոմսոմոլսկայա փողոցների միջնամասից՝ Գնիլուշա գետի ափի մոտից, շարունակվում է Գնիլուշա գետին զուգահեռ, հատում դեպի ձախ շրջադարձ կատարած Ստեպան Ռազինի փողոցը և ավարտվում Մեժևայա և Կոսիորի փողոցների հանգույցում՝ Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամրջի մոտ։ Կարճ փողոց է. նրա երկարությունն ընդամենը 450 մետր է։ Փողոցում կա համարակալված 38 շինություն։

Կիրովի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի (1886-1934) պատվին։ Սերգեյ Կիրովը եղել է Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից։ 1926 թվականի փետրվարից՝ ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ Հյուսիսարևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ 1930 թվականից՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ[1]։ Սպանվել է Սմոլնիում՝ 1934 թվականին՝ ենթադրաբար Ստալինի գաղտնի կարգադրությամբ[2]։ Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]