Մեժևայա փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեժևայա փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն600 մետր
Փոստային ինդեքս346355

Մեժևայա փողոց (ռուս.՝ Улица Межевая), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Մեժևայա փողոցը ձգվում է Պրիդորոժնայա փողոցից մինչև Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամուրջը։ Փողոցի երկարությունը 600 մետր է։ Այդպես է անվանվել, որովհետև 19-րդ դարում այստեղով է անցել Սուլինի մետալուրգիական գործարանի սեփականատերեր, հարուստ վաճառականներ և գործարանատերեր Պաստուխովների վարձակալած հողատարածքի և մյուս սեփականատերերի հողերի միջև սահմանը («մեժա», ռուս.՝ межа՝ սահման, սահմանագիծ)։ Փողոցը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ Ներկայիս ավտոդպրոցի տեղում նախկինում եղել է Պաստուխովների ձիանոցը, իսկ ավելի վաղ այդտեղ ապրել են հարուստ հույներ։ Հարևանությամբ՝ վաճառական Նեմովի տանը (գտնվում է 5-րդ դպրոցի և ավտոդպրոցի միջև) մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը տեղակայված է եղել Սուլինի հեղափոխական կոմիտեն։

Մեժևայա փողոցում ավարտվում են Մետալուրգների, Լենինի, Սովետսկայա, Պերվոմայսկայա, Բերեգովայա իրար զուգահեռ փողոցները, սկսվում են 1-ին Կուզնեչնայա և 2-րդ Կուզնեչնայա փողոցները, հատում է Պրիդորոժնայա փողոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №36.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]