Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոն
Zentrumkop1 DSC1330.JPG
Տեսակգիտության թանգարան և science center?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Հիմնադրված է2005
Կոորդինատներ: 52°14′31″ հս․ լ. 21°1′42″ ավ. ե. / 52.24194° հս․. լ. 21.02833° ավ. ե. / 52.24194; 21.02833
Կայքkopernik.org.pl
Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը
Կոպեռնիկոսի երկինք պլանետարիումը
Ռոբոտների թատրոն

Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոն (լեհ.՝ Centrum Nauki Kopernik), Վարշավայում, Լեհաստան, Վիսլա գետի ափին գտնվող գիտական ​​թանգարան[1]: Այն պարունակում է ավելի քան 450 ինտերակտիվ ցուցանմուշներ, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին միանձնյա իրականացնել փորձեր և ինքնուրույն բացահայտել գիտության օրենքները: Կենտրոնը Լեհաստանում իր տեսակի մեջ խոշորագույն հաստատությունն է և Եվրոպայի առաջատարներից մեկը: 2012 թվականի սեպտեմբերի 25-ից կենտրոն է այցելել ավելի քան 2 միլիոն մարդ[2]:

Կենտրոնի շենքը բացվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին և ունեցել է հինգ պատկերասրահ (Շարժման մեջ, Մարդիկ և շրջակա միջավայրը, Քաղաքակրթության արմատները, Լույսի գոտի, Բը՜զզզ): Դեռահասների ցուցասրահը բացվել է 2011 թվականի մարտի 3-ին, «Կոպեռնիկոսի երկինք» պլանետարիումը բացվել է հունիսի 19-ին, Հայտնագործությունների պարկը` հուլիսի 15-ին, քիմիական լաբորատորիան` հոկտեմբերի 18-ին, կենսաբանական լաբորատորիան` նոյեմբերի 15-ին, ռոբոտների արտադրամասը` դեկտեմբերի 6-ին և ֆիզիկայի լաբորատորիան` դեկտեմբերի 20-ին[3]:

2008 թվականից սկսած` Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոնը Լեհական ռադիոյի հետ համատեղ կազմակերպել է գիտական ​​հավաք` Եվրոպայի ամենամեծ բաց գիտահանրամատչելի միջոցառումը[4]: 2011 թվականին կենտրոնը հյուրընկալեց գիտահետազոտական ​​կենտրոնների և թանգարանների եվրոպական ցանցի (ECSITE) համաժողովը` աշխարհի գիտական ​​կենտրոնների և թանգարանների բնագավառում ամենակարևոր իրադարձություններից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականի սկիզբ - Լեխ Կաչինսկի, Վարշավայի նախագահ, նշանակում է գիտական կենտրոնի` նախագծի վրա աշխատանքները սկսելու հանձնարարությամբ անձնակազմը
  • 2005 թվականի հունիս - Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր
  • 2005 թվականի դեկտեմբեր - Կենտրոնի շենքի նախագծման համար միջազգային ճարտարապետական մրցույթում հաղթել է Ռուդա Սլյոնսկայայում RAr-2 ճարտարապետական նախագծման ընկերությունը:
  • 2006 թվականի հունիս - Շարժական Experiment! կոչվող ցուցահանդեսը կատարում է իր առաջին ցուցադրությունը
  • 2006 թվականի նոյեմբեր - Մրցութային պայմանագիր է կնքվում մշտական ցուցահանդեսի երկու պատկերասրահների նախագծման և իրականացման համար. Շարժում և Մարդիկ և շրջակա միջավայրը
  • 2007 թվականի դեկտեմբեր – Մշտական ցուցահանդեսի նախագծման և իրականացման համար մրցութային պայմանագրի մրցանակ. Քաղաքակրթության արմատները
  • 2008 թվականի հուլիս - Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի շենքի կառուցման համաձայնագրի ստորագրում մրցույթի հաղթողի Warbud S.A.-ի հետ`: Շինարարության սկիզբը:
  • 2008 թվականի հոկտեմբեր – Մշտական ցուցահանդեսի մի մասի նախագծման և իրացման համար տրվող երաշխիքային պայմանագիր. LightZone
  • 2008 թվականի նոյեմբեր – Մշտական ցուցահանդեսի նախագծման և իրացման համար տրվող երաշխիքային պայմանագիր. Երիտասարդական պատկերասրահ
  • 2010 թվականի նոյեմբերի 5 - Առաջին շինարարական մոդուլը և մշտական ցուցահանդեսի մեծ մասը բացվեցին հանրության համար
  • 2010 թվականի դեկտեմբերի 6 - Ռոբոտային թատրոնի ներկայացումը
  • 2011 թվականի հունվարի 31 - Պլանետարիումը ստանում է անուն (Կոպեռնիկոսի երկինք) և ապրանքանիշ
  • 2011 թվականի մարտի 3 - Ստեղծման սրահի ներկայացումը (պատկերասրահ երիտասարդների համար)
  • 2011 թվականի հունիսի 19 - Կոպեռնիկոսի երկինք պլանետարիումի ներկայացումը
  • 2011 թվականի հուլիսի 15- Հայտնագործությունների պարկի ներկայացումը
  • 2011 թվականի հոկտեմբերի 18 - Քիմիական լաբորատորիայի ներկայացումը
  • 2011 թվականի նոյեմբերի 15 - Կենսաբանական լաբորատորիայի ներկայացումը
  • 2017 թվականի նոյեմբերի 28 - 75 Միլիոն
  • 2011 թվականի դեկտեմբերի 6 - Ռոբոտների արտադրամասի ներկայացումը
  • 2011 թվականի դեկտեմբերի 20 - ֆիզիկայի լաբորատորիայի ներկայացումը

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոնի շենքը կառուցվել է Վարշավայի հենց կենտրոնում, Վիսլա գետի ափին (Wybrzeże Kościuskowskie և Zajecca փողոցների անկյուն, Վիսլոստրադա թունելից վերև): Շենքի նախագիծը մշակվել է Ռուդա Սլյոնսկայայում գտնվող RAr-2 ընկերության երիտասարդ լեհ ճարտարապետների կողմից, որը 2005 թվականի դեկտեմբերին հաղթել է Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի ճարտարապետական մրցույթին Հապոլդ ճարտարագիտական գրասենյակի հետ միասին (BuroHappold Engineering):

Կենտրոնի համալիրը ներառում է`

  • 15000 քմ ընդհանուր տարածքով երկհարկանի շենք, որտեղ գտնվում են մշտական և ժամանակավոր ցուցահանդեսները, լաբորատորիաները և աշխատասենյակները, կոնֆերանսի կենտրոնը, սրճարանները և ռեստորանները, ինչպես նաև գրասենյակային տարածքը և տանիքի այգին
  • ավտոկայանատեղին և աշխատասենյակը` ստորերկրյա մակարդակի վրա
  • բազմամիջավայր պլանետարիումը տեղակայված է զարմանահրաշ քարաձև շենքի ներսում, որը ներառում է դիտման կետը
  • շրջապատված Հայտնագործությունների պարկը, որը ներառում է բացօթյա փորձարարական կայանները, բացօթյա պատկերասրահը և ամֆիթատրոնը:

Մշտական ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպեռնիկոսի գիտական կենտրոնում մշտական ցուցահանդեսը բաղկացած է ավելի քան 400 ինտերակտիվ ցուցադրություններից: Ցուցահանդեսը բաժանված է գիտելիքի տարբեր ոլորտների վերաբերյալ վեց բաժինների.

  • Շարժման մեջ
  • Մարդիկ և շրջակա միջավայրը
  • Բը՜զզզ! - պատկերասրահ նախադպրոցական երեխաների համար
  • Լույսի գոտի
  • Քաղաքակրթության արմատներ
  • RE: ստեղծում - երիտասարդ չափահասների պատկերասրահ

«Կոպեռնիկոսի երկինք» պլանետարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոպեռնիկոսի երկինք»-ը ժամանակակից պլանետարիում է, որտեղ դուք կարող եք տեսնել ավելին, քան պարզապես աստղային երկնքի պատկերները և դրա հետ կապված ֆիլմերը: Ցուցադրությունները վերաբերում են մի շարք գիտական հարցերի, ներառյալ աստղագիտության, բնական գիտության և ազգագրության ոլորտները:

Ցուցադրումները բոլոր կողմերում երևում են հանդիսատեսի շուրջը շրջանաձև էկրանի վրա: Այս լուծման շնորհիվ հանդիսատեսը զգում է ցուցադրվող աշխարհում ընկղմվելու զգացողություն, որն ավելի է ուժեղանում գմբեթի շուրջ տեղակայված բարձրորակ ձայնային համակարգով:

Գիտափորձ! ցուցահանդես և կենտրոնի այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձ! ցուցահանդեսը Կոպեռնիկոսի գիտական կենտրոնի կողմից կազմակերպվելած առաջին ցուցահանդեսն է: Նրա բացումը տեղի ունեցավ 2006 թվականի հունիսին Վարշավայի գիտական հավաքում, որտեղ մեկ օրվա ընթացքում այցելել են տասը հազարից ավելի մարդիկ: 2006 թվականի սեպտեմբերից սկսած, այն ճանապարհորդում է մեծ և փոքր քաղաքներով, որպեսզի դրանց բնակիչներին հնարավորություն ընձեռի փորձարկել իրենց սեփական փորձերը:

Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը կազմակերպում է նաև ընտանեկան աշխատասենյակներ, որտեղ երեխաները (5-8 տարեկանները) իրենց ծնողների կամ խնամակալների հետ միասին կարող են փորձեր իրականացնել, որը կօգնելի նրանց ավելի լավ հասկանալ ամենօրյա երևույթները (օրինակ, որտեղից է էլեկտրական վագոններում հոսանքը, ինչպես է աշխատում հեռուստացույցը կամ ինչու է խմորիչը բարձրացնում խմորը): Երեխաները կարող են հեշտությամբ կրկնել փորձերը իրենց տանը:

Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը մասնակցում է գիտության տարածման տարբեր միջոցառումների` Ամառը և Ձմեռը քաղաքում միջոցառումների, Գիտական փառատոնների և Ամառը ռադիոյի հետ միջոցառումներ: Ուսուցիչների համար Կոպեռնիկոսի գիտական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ և մրցույթներ:

Կազմակերպման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպեռնիկոսի գիտական ​​կենտրոնը Վարշավա քաղաքի, Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Ազգային կրթության նախարարության կողմից հիմնադրված և ֆինանսավորվող մշակութային հաստատություն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]