Jump to content

Կոշաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոշաբերդ
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
Վարչական միավորԱլավերդի, Լոռու մարզ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կառուցված10-13-րդ դարեր
Ընթացիկ վիճակՄասսամբ պահպանված
 Koshaberd Վիքիպահեստում

Կոշաբերդ, պատմական ամրոց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքում[1][2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշմամբ Կոշաբերդը ներառված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում[1]։

Կոշաբերդի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Կոշաբերդը ամենայն հավանականությամբ հանդիսանում է Տաշիր-Ձորագետի թագավորության Կյուրիկյան արքայատոհմի բերդերից[3]։ Թվագրվում է 10-ից 13-րդ դարերով[1]։

Ամրոցի տարածքում և մոտակայքում են գտնվում 10-ից 17-րդ դարերով թվագրվող Կոշաբերդ գյուղատեղին, 10-ից 13-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, 10-ից 13-րդ դարերով թվագրվող մատուռը, 18-րդ դարով թվագրվող եկեղեցին[1]։

Հետաքրքիր դրվագներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական զորքերի կողմից գրավված Լոռու չեզոք գոտում 1921 թվականին սկսված ապստամբության ժամանակ Հաղպատ գյուղի ապստամբական ջոկատը նախ չեզոքացնում է Ալավերդու ներկայիս Դեբեդ թաղամասի երկաթուղային կամուրջի մոտ տեղակայված վրացական կայազորին, այնուհետև, ժայռերով բարձրանալով Կոշաբերդ ամրոց, այնտեղից կրակի տակ է վերցնում վրացական զորքի հենակետերը, որոնք տեղակայված էին Ալավերդու պղնձաձուլական գործարանի շինություններում։ Մարտերի արդյունքում հայ ապստամբները գրավում են վրացական հենակետերը և գերևարում վրացի զինվորներին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, (էլեկտրոնային տարբերակ)։
  2. Կոշաբերդ ամրոցի մասին տեղեկություններ armgeo.am զբոսաշրջային կայքում, (արխիվացված 23․09․2023 թվականին)։
  3. «Ալավերդի. Կոշաբերդ. Սամվել Կարապետյան» հրապարակում 168.am կայքում, (արխիվացված 23․09․2023 թվականին)։
  4. Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4