Jump to content

Ալավերդի, հինգհազարամյա ուղի (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալավերդի, հինգհազարամյա ուղի
Գրքի շապիկը
ՀեղինակՀրաչյա Պապինյան
ՏեսակՈչ գեղարվեստական
ԺանրՊատմական,
մշակութային,
հուշագրական,
գիտական
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2010-24 թվականներ
Նկարագրում էԱլավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի պատմությունը
Էջեր995
Շարք24 գլուխ
ՆախորդՊղնձե քաղաքի պատմությունը, գիրք-ալբոմ
ՀաջորդԱլավերդու մշակույթի տարեգրություն
ԽմբագիրՄարգարիտ Արիստակեսյան, Գալյա Հովհաննիսյան, Կարինե Մելիքսեթյան
Կազմի հեղինակՀայկազ Օհանյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԷդիթ Պրինտ ՍՊԸ
Հրատարակման տարեթիվ2024 թվական
ԳՄՍՀ978-9939-969-82-4
ՀՏԴ94(479․25)
ԳՄԴ63․3(5Հ)

«Ալավերդի, հինգհազարամյա ուղի», պատմավավերագրական և հուշագրական գիրք, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, հարակից բնակավայրերի և, ընդհանրապես, տվյալ տարածաշրջանի պատմությունը։ Հեղինակը լրագրող Հրաչյա Պապինյանն է։ Հրատարակվել է 2024 թվականին Երևան քաղաքում։ Գրքում վերաշարադրվել է ավելի քան 200 գիտական աշխատություններ և հոդվածներ, հուշագրություններ, տպագրվել շուրջ 1600 բացառիկ լուսանկար[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում ներկայացված է տարածաշրջանի երկրաբանական պատկերը և նրա ձևավորման դարաշրջանները, Ալավերդու տարածքում կատարված առաջին պեղումների արդյունքները, Վանի թագավորության ու Արտաշեսյանների ժամանակաշրջանները։ Մեծ տեղ է հատկացված Բագրատունի Կյուրիկյան թագավորների, Սանահին և Հաղպատ վանական համալիրների հոգևոր, կրթական ու գրչության միջնադարյան կարևորագույն կենտրոնների պատմությանը։ Մանրամասն ներկայացված են տարածաշրջանին վերաբերող հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները, Արցախ-Լոռի պատմական առնչությունները։ Առանձին բաժնով մանրամասն ներկայացված են Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանի, թաղամասերի, նշանավոր կառույցների, փողոցների, արդյունաբերական ու շինարարական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ստեղծման պատմությունները։ Աշխատության վերջում հեղինակը ներկայացրել է նաև տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների ժամանակագրություն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]