Կոնստանտին Մոլտենինով
Կոնստանտին Մոլտենինով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1924 |
Ծննդավայր | Nizhnelomovsky Uyezd, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 2022 (97 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կոնստանտին Մոլտենինով (ռուս.՝ Константин Георгиевич Молтенинов, հոկտեմբերի 2, 1924, Nizhnelomovsky Uyezd, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2022), ռուս և խորհրդային գեղանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (1999 թվական)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 2-ին, այժմ գոյություն չունեցող Մոխովկա գյուղում, որը գտնվում է այժմյան Պենզայի մարզի Նիժնելոմովսկի շրջանի Ուստ-Կարեմշա գյուղխորհրդի տարածքում։ 1939 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարան։ 1941 թվականի աշնանը տարահանվել է Յարոսլավլ, աշխատել է ռազմական գործարանում։ 1942 թվականին ընդունվել է ռազմա-ծովային ուսումնարան, որն ավարտելուց հետո ծառայել է Բելոմորսկի ռազմական նավատորմում, Կրոնշտադտում և Հյուսիսային ճակատում։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», Նախիմովի և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար»[3] մեդալներով։
Զորացրումից հետո ավարտել է Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցը, իսկ 1947 թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որն ավարտել է 1953 թվականին Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Դահուկավորների արշավասկիզբը» ժանրային նկարը։
1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1956 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային և պատերազմական նկարներ, բնանկարներ և դիմանկարներ։ «Գարնանային օրը»[4] (1955 թվական), «Նորություններ Պիտերից»[5] (1957 թվական), «Պետրոգրադի պաշտպանները»[6] (1959 թվական), «Զինվորները (1941 թվական)»[7] (1961 թվական), «Զով քամին»[8] (1964 թվական), «Հացը հասունացել է»[9] (1975 թվական), «Բերքահավաքի հունձքը»[10] (1980 թվական) և այլ նկարների հեղինակ է։
80-ական և 90-ական թվականների սահմանագծին Կոնստանտին Մոլտենինովի աշխատանքները լենինգրադցի նկարիչների աշխատանքների հետ ցուցադրվել են եվրոպացի հանդիսատեսին մի շարք արտասահմանյան ցուցահանդեսների շրջանակներում[11]։
Կոնստանտին Մոլտենինովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[12]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1957 թվական` (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1960 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1961 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը բացվել է Ռուսական պետական թանգարանի դահլիճներում։
- 1964 թվական` (Լենինգրադ) Լենինգրադ. զոնալ ցուցահանդես։
- 1975 թվական` (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1976 թվական` (Մոսկվա) Լենինգրադի կերպարվեստը։
- 1980 թվական` (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1991 թվականի ապրիլ (Փարիզ) «Ռուս նկարիչներ» ցուցահանդես։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.87.
- ↑ Указ Президента Российской Федерации от 26 января 1999 года № 135 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-20 Wayback Machine
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.191.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.13.
- ↑ 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.21.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.28.
- ↑ [Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.23.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.35.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.20.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.18.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 146 à 162.
- ↑ Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — С.60-63.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С.13.
- 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.21.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.28.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.28.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.35.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.20.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.23.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.171.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.18.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.87.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.191.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.403, 404, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.73.
- Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается… Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — С.60-63.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991.
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 2022 մահեր
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ
- Երկարակյացներ