Կոնստանտին Խաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Խաջիև
Ծնվել էմայիսի 18, 1911(1911-05-18)
ԾննդավայրԹիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 3, 1977(1977-06-03) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Խորհրդային Միության հերոս

Կոնստանտին Իլյայի Խաջիև (1911, գյուղ Մադան - հունիսի 3, 1977), Սովետական Միության հերոս (մարտի 24, 1945), կապիտան։ Ազգությամբ հույն։ Ավարտել է Բաքվի Մ. Օրջոնիկիձեի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1932Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սիվաշի, Սիմֆերոպոլի համար մղված (1944) մարտերում։ 1944 թվականի մայիսին, Սևաստոպոլի ազատագրման ժամանակ՝ հրաձգային դասակի հրամանատար Խաջիևն իր վրա վերցնելով վաշտի հրամանատարությունը, ետ է մղել հակառակորդի տասնմեկ հակահարձակում, առաջինն է քաղաք մտել, ինքը բարձրացրել կարմիր դրոշը, որի համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 30 CC-BY-SA-icon-80x15.png